Ասեց.— Թե որ իմ ախչկանը լավացնես, ախչկանս կշռովը օխտը ոսկի կտամ:
Հարամբաշին ասեց.— Ես ոսկով չեմ լավացնի, պըտի ախչիկդ տաս, որ լավացնեմ: Չես տա` չեմ լավացնի:
Թաքավորը գնաց ախչկա մոտը, ասեց.— Ախչի՛, էս մարթն էկել ա` ուզումա քեզ լավացնի, համա պայման ա դնում, որ դու իրան առնես, փողով չի լավացնում:
Ախչիկը որ տենում ա տղին, ճնանչում ա, որ Հարամբաշին ա, ասըմ ա.— Այ հե՜ր, չլավացնես լավ ա ըտուց, թող էտ մարթը էթա:
Ասըմ ա.— Ա՜յ որթի, նա էլ մեզ պես մի մարթ ա, որդի որ էթաս, իմ կարողութունս, իմ թաքավորութունս էլեդ քոնն ա։ Լավ ա սաղ ըլես` հեռու, քան թե մեռնես:
Ասըմ ա.— Դե՛ դու գիտաս, ա՜յ հեր:
Հարամբաշին էտ ախչկանը լավացնըմ ա, ասըմ ա.— Վե՛ կաց նստի:
Վեր ա կենըմ, նստըմ ա:
Ախչկանն ասըմ ա.— Ախչի՛, մի ձեռդ տար ջեբդ:
Ձեռը տանըմ ա ջեբը` տենում ա լիքը դարման ա:
Ասըմ ա.— Էտ դարմանը թամուզ դարդըկա ջեբիցդ:
Ախչիկը թամուզ ջեբը դարդակըմ ա, մի քիչ առողջանըմ ա. դու մի ասի` էտ դարմանը թլըսմ էր էլե:
Ասեց.— Էն մի ջեբդ էլ տե՛ս:
Ախչիկն էն մի ջեբն էլ տեհավ, որ լիքը վեք ա:
— Է՜,— ասեց,— ախչի, էտ վեքերն էլ դարդըկա:
Դարդըկեց ախչիկը, առողջացավ, վե կացավ ման էկավ:
Ասեց.— Բերեք ջուր զբեք, որ ախչկանը լեղացնենք:
Ջուր դրին, ախչկանը լեղացրին։
Ախչիկը էլավ էն առաչվա ախչիկը, ըտեղ կաննեց:
Բերեց թաքավորը օխտն օր, օխտը քշեր հարսանիք արեց, էտ ախչկան պսակեց, տվեց տղին, որ տանի:
Տղեն առավ գնաց: Գնաց հասավ մի քաղաք, մի մենձ ճոպան առավ, մի հատ էլ կացին: Առավ ախչկանը, գնաց մեշեն: Տարավ մեշըմը ախչկանը կապեց մի մենձ ծառից, ընկավ ինքը մեշի մեչը, ցախ թոփ արեց, բերեց ախչկա տակին կիտեց: Ախչիկը տեհավ, որ էն դհիցը էրկու հատ բազրկյան են գալի: