Վեզիրը գնաց թաքավորի կուշտը ասեց.— Թաքավորն ապրած կենա, քու տղի բութա տված ախչիկը քթել ենք, ընենց մի ախչիկա, որ աժի օխտը քու տղին:
Թաքավորն ասեց.— Է՜, լա՛վ, որ դուք տեհաք, ես էլ պըտի տենեմ էն ախչկանը: Ես թաքավոր եմ, հո չեմ էթա էն ախչկանը տենալու. ես պըտի էն ախչկա պատկերը տենամ` իմ տղի լայաղին ա, թե չէ:
Թաքավորը բերեց խոնչա շինեց, մի նամակ էլ դրեց խոնչի վրին, ղրգեց բազրկյանի չադիրը:
Խոնչեն որ բերին բազրկյանի տունը, բազրկյանը ասեց.— Թաքավորն էտ ի՞նչ նեղությունա քաշել:
Վեզիրն էլ ասեց.— Ինչ կա որ, խալաթ ա ղրգել:
Բազրկյանը բաց արեց, տեհավ, որ էտ խոնչի վրա մի հատ էլ նամակ կա: Նամակը բաց արին, տեհան, որ գրած ա. «Քու քիրը ուզում եմ իմ տղին: Դե իմ տղեն տեհել ա քու քվորը` հավանել ա. ուզում եմ ես էլ տենամ. պատկերը քաշեք, ղրգեք»:
Վեզրին ասեց.— Վեզի՛ր ջան, դու գնա, առավոտը մենք պատկերը կղրգենք:
Վեզիրը վե կացավ գնաց:
Բազրկյանը մոլորեց մնաց, էկավ քվոր կուշտը, ասեց.— Ա՜յ քիր, ո՞նց պըտի էս մի քշերվա մեչը քու պատկերը հանենք:
Քիրն ասեց.— Ախպեր ջա՛ն, դու արխեին կաց, իմ ձեռին դժվար չի: Դու գնա դուքանը հինգ ռանգ աբռշումի թել բեր, կես գազ էլ ղնավուզ բեր, որ վրին գործեմ:
Ախպերը գնաց, ինչ որ քիրն ուզել էր, բերեց:
Մութն ընկել էր, ախպերն ասեց.— Ա՜յ քիր, մինչի լիս ո՞նց պըտի հասցնես, որ ամոթով չմնանք թաքավորի կշտին:
Քիրն ասեց.— Դու արխեին պառկի քնի:
Է՜, ախչկա ձեռին հո դժվար չէր, մի սհաթումը ընենց մի պատկեր գործեց, դրեց ընտեղ, որ ինքն էլ մայիլ մնաց իրա ձեռի գործի վրա:
Ախպերը վե կացավ, տեհավ, որ քիրը պառկել քնել ա, մոլորեց, ասեց.— Սա քնել ա, էլ ո՞րդիան պըտի գործի, որ տանենք թաքավորի կշտին ամոթով չմնանք:
Ախպոր հաշկը բիրդան ընկավ սանիցը կախ արած պատկերին: Տեհավ, ուրախացավ, գնաց դուռը որ լվացվի, ետ դառավ