— Դե, ասեց, — ուզածդ բերի, հանա խրխիդ։
Ասեց.— Տունդ քանդվի, թաքավոր, ես որ խրխիս հանեմ, պատկերս տենես՝ կմեռնես։
— Բա էս ո՞նց պըտի ըլի, — ասեց թաքավորը։
Ասեց. — Ոնց որ պըտի ըլի, — ասեց,— ղրկա Կարմիր ծովըմը քառասուն հրեղեն ղսրախ կա, բեր նրա կաթովը լեղացի, դու էլ դառ հուրի-փարի, իրար հետ ապրենք, որ մեզնից էլած էրեխեքը հուրի-փարի ըլեն։
Ասեց. — Ո՞վ կբերի էդ ղսրախները։
Ասեց. — Ո՞վ պըտի բերի, ով ինձ բերել ա, իմ ղարավաշին բերել ա՝ ղսրախն էլ նա՛ կբերի։
Թաքավորն ասեց. — Վա՛զեք, էն տղեն փախչի ոչ, թեզ վե կալեք, բերեք։
Գնացին տեհան, որ էս տղեն հաց ա ուտըմ, ասեցին. — Հ'արի՛, թաքավորը քեզ կանչըմ ա։
Տղեն ասեց. — Լա՛վ, լա՛վ, ըսօր թաքավորը ինձ հաց ուտացնիլ պըտի՛, քանի ամիս ա տաք կիրակուր կերել չեմ։ Մի աման կիրակուր կբերեն, կուտեմ։
Վազելով գնաց թաքավորի կուշտը։ Գնաց ըլեդ գլուխը տվուց, ձեռը կապեց ու կաննեց։
Ասեց. — Ա՛յ տղա, գիտե՞ս խի եմ կանչել։
Ասեց. — Ի՞նչ հ'իմանամ՝ խի ես կանչել։
— Կանչել եմ, որ, — ասեց, — էթաս Կարմիր ծովըմը քառասուն ղսրախ կա, էթաս բերես, որ կթեմ, ընդու կաթովը լեղանամ։
Տղեն ասեց. — Թաքավոր, ես ո՞նց էթամ, ո՞նց ըտդար ղսրախը բերեմ, ես մի ֆոքի, մենակ ըտդարը ո՞նց բերեմ։
Թաքավորն ասեց.— Գլուխս շատ տանիլ մի, բերես՝ կբերես, բերիլ չես՝ զաթի գլուխդ կկտրեմ։
Տղեն ետ դառավ, ըլեդ լաց ըլելով գնաց ձիու կուշտը։
Ձին ասեց.— Ա՛յ տղա, հըմի՞ խի ես լալի։
Ասեց․ — Բա ես չլաց ըլեմ, ո՞վ լաց ըլի։ Հըմի էլ ղրկըմ ա, էդ տունը քանդված թաքավորը, թե. «Կարմիր ծովըմը քառասուն ղսրախ կա, բե՛»։
Ասեց. — Ա՛յ տղա, էլ լաց ըլիլ մի՛։ Ըստուց ետը ինչ վնաս որ գա՝ ինձ պըտի գա. քեզ էլ բան չկա. Դե գնա՛, — ասեց, — թաքավորի կուշտը, ասա՛. «Քառասուն դավաբեռը բուրթ ղրգա ծովի ղրաղը,