Այս էջը հաստատված է
Էն մեկն էլ ասեց.— Էն մարթը, որ հ’աշկերը հանել ի, սաղացել ա, հըմի թաքավոր ա ըլե:
Էտ սատանեքոնց մենձը ասեց.— Չըլի՞ ջաղացըմը մարթ ա ըլել, իմացել ա, գնացել ընենց ա արել: Մի ման էկե՛ք, տեհեք հըլա հո՜ մարթ չկա»:
Սատանեքը վե կացան ընկան պուճախները, էտ տղին քթան. դրեցին մի փալասի մեչ, ընղար տվին էս պատին, էն պատին, որ էտ տղեն միչին սատկեց:
Ըտրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին:
Ասսուց իրեք խնձոր վեր ընկավ, մինն` ասողին, մինը` լսողին, մինն էլ` անգաջ անողին: