Ժամանակով մի սովդաքյար կար, ուներ մի հատ տղա։ Տղեն աշխարհի հեչ բանից խաբար չէր։ Տղի չափը լքցվեց, Ստամբոլու, դհիցը մի հատ սովդաքյար էկավ ղոնաղ։
— Սովդաքյար, տղիդ պսակել ե՞ս, թե ոչ,— հարցրուց։
— Չէ՛, չեմ պսակել։
— Որ ըտենց ա՛, էտ իմ տեհած ախչիկը տուր քո տղին։
Բերին նշանը դրին։
— Բա մեր հախլուն ե՞փ տանենք:
— Ամսի վերչին կգաս, կտանես։
Տղեն վե կայավ մի քանի լավ մարթիք, գնաց Ստամբոլ, շատ շնորքով հարսանիք արուց, հարսն առավ, էկավ:
Տեղ քցեցին, որ քնեն, տղեն ասեց.— Կա՛ց, մի փետ ունեմ, էթամ բերեմ։
Գնաց պըհած տեղիցը փետը վե կալավ էկավ, քաշեց հարսին տուր տվուց, որ օլըմի դուռը հասցրուց, գնաց թեք ընկավ, մենակ քնեց: Էն մի քշերն էլ, ըլեդ ծեծեց, իլլաճից քցեց։ Էտ էլավ դրա գործը, հ’ամեն քշեր կծեծեր, կէթար հ’ինքը ջոկ կքներ, հարսը՝ ջոկ։ Հայվանը գիտեր, թե ամուսնութունը կնկան ծեծելու մեչն ա։
Օրերի մի օրը հարսի ջանին հասավ, մի գիր գրեց մորը, թե ինձ եսի՞ր[1] տվիր, թե մարթի: Հ’արի ինձ իլլաճ[2] արա. հ’ամեն օր ինձ ծեծըմ ա: