Մերը վե կալավ ընձեք խնամու հըմար, փեսի՛ հըմար, էկավ ախչկա տունը։ Տեհավ, որ ախչիկը ձեռից գնացել ա, հ’ամեն հ’իրիկուն ծեծ ա, որ ուտըմ ա։
Մերը հարցրեց ախչկանը, թե.— Էտ ի՞նչ բան ա, ախր խի՞ ա հ’ամեն հ’իրիկուն քե ծեծըմ։
— Մե՛ր, դրա վարքն ա ըտենց, դատողութունն ա պակաս։
— Բա դրա իլլաճն ի՞նչ կըլի։ Որ քեզ մի անքամ էլ կծեծի, կասես. «Ա՛յ լիսդ սիպտըկի, իմ արածն ի՞նչ ա, որ ինձ օրական ծեծըմ ես. քե տենեմ, որ Սոյլամազ խանըմի սերը ընկնի սրտիդ մեչը, բալքի իմ ֆոքին ազատվի քեզնից»:
Մերը վե կացավ, գնաց հ’իրա տունը։
— Է՛, կնիկ, իմ փետը ո՞րդի ա,— ասեց մարթը,— վաղուց ա հ’իրար հետ սեր ու սոյբաթ արել չենք։
Ասեց.— Թախտի տակին ա։
Կռացավ, թախտի տակիցը փետը հանեց, ըլեդ ծեծեց էտ ախչկանը։
—Ա՛յ լիսդ խավարի,— ասեց ախչիկը,— ինձ քանի՜ ծեծես։ Քե տենեմ, որ Սոյլամազ խանըմի սերը ընկնի սրտիդ մեչը, ինձ բաց թողաս էթաս՝ իմ ֆոքին ազատվի քեզնից։
Էն հրոպպըմը փետը ձեռին թիլացավ, վե քցեց ու գնաց հ’իրա տեղը քնեց։
Էն բաշտեն[1] վե կացավ տղեն, թազա շորերը հաքավ, նի մտավ գոմը, մի շատ լավ ձի դուս քաշեց, մի խուրջին ոսկի վե կալավ, ընկավ ճամփեն, գնաց։ Չի իմանըմ, թե հ’ո՞ւր ա էթըմ։ Տեհավ էն դըհիցը մի սովդաքյար գալիս ա։
— Սովդաքյար ախպեր,— ասեց,— ու՞մ ֆողն ա էս ֆողը։
— Որթի ջա՛ն, էս Սոյլամազ խանըմի ֆողն ա. մխելի կէթաս, թաքավորի չայիրը կպատահի քեզ. հ’ախպրի ղրաղին կնստես՝ հաց կուտես, իրեք հատ ախչիկ ռաստ կգա, նրա շառիեքն են, նրանց կհարցնես՝ նրանք քե կասեն:
Գնաց նստեց չայըրըմը, հ’ախպրի ղրաղին, տեհավ իրեք հատ սիրուն ախչիկ էկան. մինը մնին ասեց թե.— Յարաբ ի՞նչ տղա ա սա:
- ↑ Գլխեն (ծանոթ․ բանահավաքի)։