Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Մի՜ն։

Մի հետ էլ հաղաց, էն մընին տարավ։

- Էտ էրկու՝ քվորտինք ջան, դուք հ’իմացաք, որ էրկսիդ տարա։

Մինը մնին ասեց թե. «Տնավեր, տարավ, խայտառակ կըլնենք, սիպտակ փաչեդ բաց արա, շանց տու, որ հ’աշկը քցի փաչիդ՝ բալքի տանենք»։

Ախչիկը փաչեն բաց արուց հազալու վախտը, տղեն ճիպոտով տվուց դրա փաչին, թե,— Լաչա՛ռ, ղանջըղ, էս հա՞ղ ա, թե լրփութուն ա։

Հաղը տարավ։

— Է՜ ախպեր,— ասեցին,— վիրև աստված, ներքև դու, մենք հ’ամեն մինս մի առակ ասենք, որ դրա վրեն Սոյլամազ խանըմը խոսա, տան քեզ։ Դե՛, էկեք էթանք։

Ջառիեքը հ’առաչ ընկան, սովդաքյարի ախչիկը եննուցը գնաց։

Գնացին հասան Սոյլամազ խանըմի օթախը, նարդվանի տակին կաննեցին, ձեն տվին.— Սոյլամազ խանը՛մ։

Սոյլամազ խանըմը դուս էկավ, տեհավ էտ տղին, շատ հավանեց, ձեռով արուց թե՝ համեցե՛ք։

Գնաց վիրև, թախտի վրեն նստեց. Սոյլամազ խանըմի յորղան–դոշակը քցած էր, մի գիր գրեց հ’իրա հորը, թե. «Կգաս քու տասնէրկու սինոթապետների հետ իմ օթախը, որ էստի բան կա»։ Հերն հ’իրա սինոթապետները առավ էկավ, օթախըմը նստեց։

Մի մարթ խոսող էլավ ոչ։ Սովդաքյարի հարսը վե կացավ ասեց.— Ես Արևմուտի թաքավորի տղեն եմ, ես իմ հորը ի՞նչ ջուղաբ տամ, թե ինչ լսեցի։ Ես քեզնից խնթրըմ եմ․ ըտեղից մի առակ ասող ըլի՝ ես լսեմ։

Ասեց ու ձենը կտրեց։

— Ջահիլ թաքավորի որթի՛,— ասեց ջառիեքանց մինը, որ նի էր մտել բարցի տակը,— դու համփերա, ես մի շատ լավ առակ ասեմ, դու հ’անգաջ դիր. «Ժամանակով մի գեղացի կար, դրան ուներ մի շատ, թաքավորալայաղ ախչիկ. իրեք թաքավոր դրան ուզող էկավ։ Դրանք հ’իրանց մեչը վճռեցին, որ մեր տղեքը տանք հ’ուսումի. որ տղեն թեզ դուս գա հ’ուսումից՝ էտ ախչիկը նրան ըլի, էլ ո՛չ ես նեղանամ, ո՛չ դու։ Տարան Ստամբոլ տղեքը, լավ հ’անգաջ դի՛, թաքավորի որթի՛, էս լավ առակ ա. մինը գնաց