Վե կացավ, շորերը բաց արուց, մի ձեռք շոր կարեց, հաքցրուց։
— Տե՛րտեր, վե՛ր, ա՛յ տնաշեն, վախտն ա, վեր,— ձեն տվուց տերտերին, հ’ինքը գնաց քնեց։
Տերտերը կրակը թեժացրուց, տեհավ մի սիրուն ախչիկ կաննած.— Հա՛,— ասեց,— հ’իրանց հունարները շանց են տվել,— լիսն ու մութն էլ բաժանվըմ էր, առավ սաղմոսը, կարթաց ու լաց էլավ,— Ո՜վ սուրփ աստվածածին, դու էս ախչկանը ֆոքի տաս։
Ախչիկը գլուխ տվուց ու կաննեց։ Իրեքն էլ վե կացան․ հըմի խառատն ասըմ ա՝ Իմն ա, դերցիկն ասըմ ա՝ Իմն ա, տերտերն ասըմ ա՝ Իմն ա։
Էս ո՞ւմ պըտի հասնի, թաքավորի տղա»։
Էլի ղալմաղալն ընկավ սինոթականների մեչը, չկարեցան տեղավորիլ էտ ախչկան, թե ո՞ւմ պըտի հասնի։
— Իմ հոր հացը խի՞ եք ուտըմ, որ խելքներդ ըդարն էլ չի կտրըմ,— ասեց Սոյլամազ խանըմը,— էտ ախչիկը տերտերին կհասնի, մարթի հըմար հ’առաչինը ֆոքին ա։
— Դու էլ էս տղին կհասնես,— ասեց Սոյլամազ խանըմի հերը։
— Դե՛, ա՛յ տղա, նշանդ հանա՛։
Տղեն մատանիքը տվուց Սոյլամազ խանըմին։
— Դե գնացեք դինջացեք, որ լիսը բացվի՝ պսակվեք։
Հ’առավոտը լիսը բաց էլավ, թաքավորն էկավ Սոյլամազ խանըմի կուշտը, ասեց սովդաքյարի հարսին.— Ա՛յ տղա, ուզա՝ տամ, իմ որթին ես։
— Թաքավո՛ր, սաղութունդ եմ ուզըմ։
— Իմ սաղութունը քեզ մի բան անիլ չի, ուզա՝ տամ։
— Որ ըտենց ա, թաքավոր, իժդար ուղտ արածացնող ունես, չոբան ունես, իլխչի ունես, ղաթր պահող անես, կանչա՝ գան գյազմիդ տակը, ես որին կհավանեմ, մինը վե կունեմ։
— Ա՜յ հա՜յ, ա՜յ հա՜յ, ափսոս իմ ախչիկը, սրան էլ խելք ունի ոչ։ Ուզա՛ քաղաք, ուզա՛ խազինա, որ ես քեզ բախշեմ, տղեն ի՞նչ պըտես անի, աշխարքը լիքը տղա։ Քսանըչորս տարվա իմ ախչըկա խոսալը զուր գնաց, որ մեր փեսեն խելք ունի ոչ։
Իժդար նոքարներ ուներ, կանչեց գյազմի տակը։ Թաքուհին, թաքավորը, սովդաքյարի հարսը դուս էկան գյազմեն. սովդաքյարի հարսն հ’աշկը ման ածեց, տեհավ մարթը կուչ էկած, ընդար կեղտ կա վրին, որ Շահմար օցը քցես վրին՝ դուս գալ չի կեղտի ձեռիցը։