Սոյլամազ խանըմը տեհավ էտ էկողը հ’իրա մարթն ա, համա կնիկ ա։ Սովդաքյարն էլ ճանանչըմ չի, թե էն նոքարը հ’իրա տղեն ա։
Էկավ հասավ, բարով տվուց կեսուր-կեսառին, ասեց․— Էս ձեր տղեն ա, ձեզ փեշքաշ ըլի։ Նոր գլխի ընկան, որ էս հ’իրանց հարսն էր, էն էլ հիրանց տղեն էր։
Սոյլամազ խանըմին էլ ասեց․— Սոյլամազ խանըմ, ես էլ քե պես ախչիկ եմ, հըմի ի՞նչ պըտի անես դու։ Էթաս հորդ տունը՝ հ’էրես չես ունենալ, գաս ըստի կաննես՝ ինձ նոքար պըտես ըլի։ Հըմի ո՞րն ես ուզըմ։
— Շատ լավ ես ասըմ, սովդաքյարի հարս, լավն էն ա՝ ըստեղ նոքար կըլեմ, էթալ չեմ իմ հոր տունը։
Տղեն գնաց հ’իրա շորերը հաքավ, էկավ կաննեց հոր հ’առաչը, կեսուրն ու կեսառն էկան ու հարսի ճակատը պաչեցին.— Հալալ ըլի էն կաթը, որ ծծել ես, որթի՛։
Կեսուրը գնաց տեղերը քցեց հարսի, մի քանի բան տղին սարվացրուց, նորից միացան էտ ախչկա հետ։ Իրեք տարի քաշեց, էտ հարսը մի հատ տղա բերուց․ տղեն դառավ տասը տարեկան։ Լուսնի լրման վախտն էր ծնվել էտ տղեն, շատ սիրուն, շատ մարիֆաթով էր։ Պապի ֆոքին թոռի հետ էր, որ մի հրոպպա տենըմ չէր, ֆոքին քանդվըմ էր։
Հարսը խնթրեց․— Իմ տղի հ’ուսումի վախտն ա, տվեք հ’ուսումի։ Շատ բան կիմանա շատ ման էկողը, ման էկած ոտն էլ քարի կառնի։
— Դե՛, որթի՛, մի ձեռք լավ շոր կտրեմ թաքավորի նման, որ իմ թոռը թաքավորի տղի նման ա։ Փա՛ռք քեզ անմահ թաքավոր, հ’աշկը կըլի՞, որ ըդրա պսակը ես տենեմ։ Դե՛, որթի ջա՛ն, գնա ծծերը պաչա, որ հ’առավոտենց էթալ պըտենք։
Տղի անըմը Ասատուր էր, հ’առավոտենց վե կացավ, պապի ձեռը պաչեց, ետ դառավ տատի ծծերը պաչեց․— Դե մե՛ր, ինձ օխնա, որ էթըմ եմ։
Մերն ասեց.— Ինչ տեղ էթաս՝ բարով գաս, աստված հետդ ըլի, իմ կաթը քեզ հալալ ըլի։
Նստեցին ձիանը, գնացին Դունա քաղաքը, թաքավորանիստ էր, ըտի մի հ’ուսումնարան կար, թաքավորի տղեքն ին ըտի կարթըմ։ Տասնէրկու թաքավորի տղա ին կարթըմ։ Սովդաքյարը գնաց մի