Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տղեն ասեց.— Դե կաց, ա՜յ տղա, մի հիշատակ տամ քեզ, առ էս իմ թաքավորութունի լենթը, որ տենողն ասի՝ թաքավորի տղա ես, որ միտ բերես ինձ:

— Բա՛ ես ինչ տամ քեզ, ախպեր:— Մոր տված մատանիքը տվուց թաքավորի տղին․— էս էլ իմ փեշքաշն ըլի,— ասեց,— որ մտահան անես ոչ ինձ։

Պապի հետ ձիանը նստեցին, գնացին։ Գնացին, հասան մի մեշի: Տեհան քշերը մի կրակ ա մոտիկ էրևըմ։

Ասեց.— Պապի՛, ես էթամ կրակիցը մի քիչ կրակ բերեմ, կրակ անենք, մրսըմ եմ։

— Դու կվախենաս, որթի՛, թող ես էթամ։

Պապը վե կալավ որ հ’ինքն էթա, տղեն թողուց ոչ` հ’ինքը գնաց:

Քանի գնաց, կրակը հեռացավ։ «Ջանըմ,— ասեց,— էս կրակը մոտիկ էր, էս խի՞ ա հեռանըմ»։ Գնաց, լիսը բացվեց, տեհավ որ մի պողպատից տուն սարի գլխին. ման էկավ չորս ղրաղը` ծառը, ճուղը շատ կա, համա դուռ կա ոչ։ Ասեց.— Ա՜խ, մի հրեղեն ձի ունենայի, թռցնեի, տենեի էս տներըմը, յա էս բախչըմը ի՞նչ կա։

Ձիուն ղամշի տվուց, ձին եռաց ոչ տակին, վեր էկավ ձիուցը՝ ձիու շլինքը կտրեց. — Էլ ինձ հարկավոր չես, ոտով էթամ` ավելի լավ ա։

Մըն էլ պտըտվեց տան չորս դիհը, տեհավ մի հատ ընենց ախչիկ դուս էկավ, որ լսի պես փայլըմ էր։

— Բարով, ա՛յ տղա,— ասեց,— էտ ընչի՞ ես ման գալի։ Բա իմ ախպորտանց ձենը դու լսել չե՞ս։

— Ընչի՞ հըմար, ախչի։

— ճանճ էլ չի վե գալի իմ ախպորտանց ֆողի վրա, դու էտ ի՞նչ ջուռա տղամարթ ես, որ էկել ես իմ ախպորտանց ֆողը տրորըմ ես:

Սովդաքյարը տեհավ, որ թոռն էկավ ոչ, նստեց լաց էլավ, հաշկերիցը կրակ էկավ. «Հե՜յ վախ,— ասեց,— կորցրի իմ անգին քարը, ես ինչ ջուղաբ տամ դրա մորը»։ Փոր ու փոշման էկավ դըբա հ’իրան քաղաքը։ Տեհավ մի սովդաքյար դըբա հիրան ա գալիս։

Սովդաքյարը մոտեցավ, ասեց. — Բար’աշողըմ։

Ասեց.— Ասսու բարին։