— Ա՜յ ձեր տունը շինվի, մենք իսան ենք, իսանի ֆոտը մեզնից ա գալի, ո՞րդիան ա գալի,— ասեց ախչիկը։
— Ախպերտինք, ինձ ընչար ե՞փ կթողաք ձեր տանը, ձեր մուրազն ի՜նչ ա։
— Մեր մուրազն էն ա, ա՜յ քիր, որ ընենց մի տղա գա, որ մեր օխտն ախպորը զոռի՝ մենք մեր քիրը տանք հ’իրան։
Ախպերտինքը քնեցին, ախչիկը դուս էկավ։
— Ա՜յ տղա, քնա՞ծ ես, թե զարթուն։
— Ա՜յ քու տունը շինվի, քու պատկերը տենողի քունը կտանի՞։
— Դե վե կա՛ց, բոլ ա, էթանք մեր գոմը, մի հատ ձի կա, տամ քեզ, ընենց ձի տամ քեզ, որ հեչ տեհած չըլես․ թե կարենաս նի’լլես։
Ասեց, կանչեց արաբներին, հրամայեց, որ մի հատ լավ ձի քաշեն։ Արաբները ձին քաշեցին, մի հատ հազարեն ղալխան բերին, մի հատ շուհարդար թուր բերին, ասեցին տղին․— Էթանք նեքսև, իրեք հատ գուրզ կա, որ մեր ուժը պատըմ չի վեր ունել, դու որն ուզըմ ես՝ վե կալ։
Տղեն նի մտավ նեքսև, հ’էրեսը խեչ հանեց, ձեռը քցեց հ’ամենագլխավոր գուրզը, արաբներն էլ մնացին մոլորած, թե մեր օխտը տղեն էլ կարացել չեն վեր ունել էտ գուրզը, էս ի՛նչ թավուր տղա ա, որ վե կալավ։
Դուս էկավ հայաթը, ախչիկը դուռը բաց արուց․— Դե՛հ, տղա, աստված հետդ ըլի, համա փախչես ոչ, գալ պըտես իմ օխտը ախպորս ախտես՝ որ ինձ առնես։
Տղեն նստեց ձին, թուրը քցեց շլինքը, ղալխանը քցեց հ’ուսը․ կռացավ գուրզը վե կալավ, մնաս բարով ասեց ախչկան ու քշեց։
Ասեց․— Ես մի քարի գլխով մի թռցնեմ ձին, տենեմ թռնը՞մ ա ձին։ Ձիուց վեր էկավ, զոլան ղոշղունը ղայիմ կապեց, էլի նի էլավ, ձիու փորին մի ղամշի քաշեց, ձին քցեց հ’իրան, բախչի պատին էլ մոտիկ էր, ընենց բանցրացավ, որ բախչեն ոնց որ մի բախչա հ’առաչդ ըլի։ Վեր էկավ ձիուց ու պաչեց ձիու հ’աշկերը, ասեց․— Ես գիտեմ, որ ես հըմի իմ մուրազին կհասնեմ։
Գնաց մի քարի տակից յափնջին քաշեց վրին՝ քնեց։ Թող լիսը բացվի։ Տղեն էկավ մեյդանի գլուխը կտրեց։
— Ո՞վ ա տների տերը, գա, ղանչու[1] եմ ուզըմ։
- ↑ Ինձ հետ կռվող (ծանոթ․ բանահավաքի)։