Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասեց.— Քանի աշխարըմը կա, կա՛մ ես մնալ պըտեմ, կա՛մ դուք։ Կռիվը կռիվ ա։

Էտ ժամանակ տղեն տեհավ, որ մի բոզ ձիավոր գալիս ա, ընենց ա գալիս, որ թոզի միչին կորել ա։

Էկավ.— Բար’աջողըմ,— ասեց,— որթի ջան, ես էկա, վախիլ մի՛։

Տղեն տեհավ որ մերն ա, ավելի ղվաթ առավ։

Մերն ասեց.— Դու դինջացի՛, ես կռիվ անեմ։

— Չէ՛,– ասեց,— դու կաննի թամաշ արա, ես կռվիլ պըտեմ։

Տղեն քաշեց գուրզը, տվուց հարամրաշու գլխավորին, ալբիալը չորացավ․ հինգ գուրզ քցեց, հնգին էլ վե կալավ։ Էն էրկուսը թուրը քցեցին շլնքները, էկան ռահի էկան թե.— Ինչ կուզես՝ կտանք, մեր հոր օջախը քանդի՛լ մի։

Տղեն գուրզը դրուց ցած, ձիուց վեր էկավ, մերն էլ վեր էկավ, գնացին դըրա տուն։ Էրկու ախպերն հ’իրանց հինգ ախպոր մեյիդի հային էլան։ Մեռելները թաղեցին, ձեռները լվացին, նի էլան վիրև։

— Ուզածդ ի՞նչ ա, ա՜յ տղա,— ասեցին,— ուզա՝ տանք։

— Ուզածս ձեր քիրն ա։

— Քեզ փեշքաշ։

— Դե ձիանը սարքեցեք, որ էթալ պըտենք։

Ախչիկը ուրախութունից ոտը կտրեց գեննիցը։ Գնաց հազրվեց, արաբները ձիանը դուս քաշեցին, նի էլան, գնացին։

Գնացին հասան հ’իրանց քաղաքը։ Մերն ասեց.— Մի քիչ բանդ ըլեք, էթամ տունը սարքեմ։

Գնաց տուն, թադարեքը տեհավ, էկավ առոք-փառոք տարավ տուն։

— Դե՛, ա՜յ տղա, ո՞ւմ անենք քեզ քավոր։

— Ինձ քավոր ունեմ։

— Ո՞վ ա։

— Դունա թաքավորի տղեն։

— Ո՞վ պրտի բերի։

— Ես։

Տղեն վե կացավ, գնաց Դունա քաղաքը, քավորին առավ բերուց, օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին, պսակվեցին։ Պսակվեցին, մերը կեսառին ասեց թե․— Ըզդար պարտականութունի տակ