Հ’իրեք քիրը կտա մարթի, մեկի տեղն էլ ա չի հ’իմանալ, թե ո՛րտեղ ա։ Թաքավորի էրկու տղեն պսակված են, իսկ պուճուրը աղափ ա, դրա անըմը Ուհան ա։
— Ես,— կասի,— որ քվորտանցս տվի մարթի պրծա, ես պըտի գլուխս առնեմ, էթամ իմ քվորտանցս քթնեմ։
Բաց կթողա տղեն, կընկնի ճամփա։
Կէթա մի ջրի վրա կնստի, շատ կմտածի, կտենա որ էտ ջուրը մի պատկերք ա բերըմ, ձեռը կքցի, էտ պատկերը կկալնի։ Մտիկ կտա, որ ախչկա պատկերք ա, շա՛տ սիրուն ա։
Կասի.— Էնդար պըտի ման գամ, որ էս պատկերքի տերը քթնեմ։
Պատկերքը կդնի ծոցը, կէթա մի քաղաքի թուշ կըլի, կհարցնի, կէթա մեծ քվոր տունը կքթնի։ Փեսեն ու քիրը շատ կուրախանան, շատ կպատվեն։ Կգան հ’իրիկունը կնստեն, զրից կանեն։
Կասի.— Էս պատկերքը քթել եմ ես, պետք ա էս ախչկա տեղը նշանց տաք։
Փեսեն կասի.— Ես գիդամ ոչ դրա տեղը, վեր էթանք էն մի բաջանաղիս կուշտը, բալքի նա հ’իմանա։
Վե կկենան փեսի հետ, կէթան միշնեկ քվորը ղոնաղ։
Միշնեկ փեսեն էլ դրան շատ կընդունի, հարց ու բարով կանեն, շատ կուրախանան։
Ըտեղ էլ կասի փեսին.— Էս պատկերքի տերը քթեք։
Կասի.― Ես գիդամ ոչ, վերեք էթանք պուճուր բաջանաղիս կուշտը, բալքի նա հ’իմանա։
Վե կկենան, կէթան պուճուր բաջանաղի կուշտը, պուճուր քվորը ղոնաղ։
Դրանք էլ շատ կուրախանան։ Սրանց էլ պատկերքը շանց կտա, կասի․— Էս պատկերքի տեղը ինձ ասեք։
Պուճուր փեսեն կասի.— Շատ դժար ա, թաքավորի ախչիկ ա, քեզ չեն տա։
Սազը կդնի դոշին, կասի․— Յա քթեք, յա ես կգժվեմ։
Փեսեն կասի․— Ես կարալ չեմ, դու գնա, բալքի մի հնար անես։
Վե կկենա տղեն, դրանցից շնորակալութուն կանի, կընկնի ճամփա, կէթա էտ թաքավորի քաղաքը կքթնի, սազը կդնի դոշին, կէթա մի ղայֆախանա, մի քանի բերան հաղ կասի։ Շատ կհավա