Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քոսեն կզարթնի տեղիցը, ձեն կտա.— Սա՛նդուխտ, հ’ո՞ւր ա ախչիկը։

Ձին կասի.— Տարավ տղեն։

Կասի.— Կարա՞նք հասնի։

Կասի.— Վե՛ր կաց, հինգ օրեն գնացած ճամփեն մի սհաթըմը կէթամ։

Քոսեն կասի.— Տղի աջալը էկել ա, տամ էս դոնըմին[1] սըպանեմ։

«Հա՛յ» կանի ձին, նի կըլի երկինքը։

Հրեղեն ձի՜, մի սըհաթըմը կհասցնի տղին։ Փետը կքաշի.— Տղա,— կասի,— էս հետն էլ եմ բաջխըմ, ջահել ես, չեմ ղմշըմ։— Կտա, գլուխ-մլուխը կշարթի տղի։ Ախչիկը վե կունի ու կգա։

Տղեն յարալու կէթա պուճուր փեսի տունը։

Քիրն ու փեսեն կմղկտան, կասեն.— Բո՛լ ա, նրանից գլուխ հանել չի’լիլ, կսըպանի, անտեղի կէթա ջանդ։ Ես նրանից սիրուն ախչիկ կուզեմ քե։

Մի քանի օր կպահեն, տղի յարեքը կսաղանա, էլեդ տղեն կկաննի կասի.— Պըտի էթամ, փեսա, յա սըպանվեմ, յա բերեմ իմ կնիկը։

Փեսեն կմտածի, որ ճար չի՛ ըլի սրան, տղեն անտեղի կսըպանվի, կասի․— Տղա՛, դե որ էթալ պըտես, ես դրա հնարքը ասեմ։ Դա էտ ձին ֆլան ծովիցն ա հանել․ ժամանակն ա, շոք ա, էտ ծովի ձիանը դուս են գալի, էթըմ սառն հ’ախպրները լեղանըմ, գնա՛, կարաս, հնար քթի՛, ըտեղան ձիանոնցիցը մինը կալնա։

Տղեն վե կկենա, ձին նի կըլի, կէթա։ Կէթա, հ’ախպրները կքթնի։ Կէթա, հեռու սարըմը տափ կկենա։ Կտենի, որ Ղըռխըլու ղսրաղը դուս էկավ իրա քառասուն քուռակը հետը, գնաց սառն հ’ախպրներըմը լեղանըմ են։ Էլեդ գնացին թափեցին ծովը։ Էտ տղեն էկավ հ’ախպրի կուշտը, գնաց ման էկավ, հ’ախպրի ակը քթավ, գնաց փեսի տանիցը էրկու բարդան[2] բուրթ, և էլ մի հատ բահ վե կալավ, գնաց էն սառն հ’ախպրի կուշտը, հ’ախպրի ակը քանդեց, բուրթը ճխտեց ըտեղ, ջուրը կտրեց, էկավ հախպրի կողքին

  1. Անդամին (ծանոթ․ բանահավաքի)։
  2. Պարկ (ծանոթ․ բանահավաքի)։