մի փոս քանդեց, իրա ձին բրախ տվուց սարը, գյամը վե կալավ, էկավ։ Ճաշվա շոքին Ղըռխըլու ղսրաղը էկավ, նի մտավ սառն հ’ախպրի մեչը։ Տղեն թաքուն վե կացավ, քուռակները փախան, թափեցին ծովը, ղսրաղը ծանրած ղսրաղ էր, գյամը տվուց բերանը, նի էլավ, մի հանք քշեց դըբտ սարը։
Ղսրաղն ասեց․— Ընչի՞ ես քշըմ, ծանրած եմ, քուռակներս կքցեմ, էլմով[1] քշա։
Տղեն յավաշացավ, ասեց.– Քե տանըմ եմ, որ Քոսեն իմ կընկանը տարել ա, որ փախցնենք, իմ կնիկը տանենք։
Ասեց.— Տղա՛, Քոսի ձին իմ քուռակն ա, արխեին կաց, որ քու կնիկդ կբերեմ։
Ձին քշեց, էկավ Քոսի տունը։
— Ախչի,― ասեց,— հ’ո՛ւր ա Քոսեն։
Ասեց.— Քնած ա, մնըմ ա էսօր, որ վե կենա։ Մեխք ես, էս անքամին կսըպանի։
Կասի.— Վե՛ր, սըպանըմ ա՝ սըպանի։
Ախչկանը կվեկալնի, նի կըլի ձին, կքաշի թարքը։
Ղսրաղը կասի.— Տղա՛, մի վախենա, էլմով քշա ինձ։
Քոսեն տեղիցը կզարթնի, կասի.— Սանդուխտ, հ’ո՞ւր ա իմ կնիկը։
Կասի.— Տարա՜վ տղեն։
Կասի.— Սոված եմ, հաց ուտեմ, թե վե կենամ նի՛ ըլեմ։
Կասի.— Հաց էլ կեր, չիբուխ էլ քաշա, հըլա նոր գնաց։
Քոսեն հաց կուտի, չիբուխ կքաշի, վե կկենա, ինատ-ինատ թուրը կկապի վրիցը.— Բոլ ա,— կասի,— ջանիս հասցրիր, տամ էս անքամին սըպանեմ։
Նի էլավ ձին, ընկավ ճամփա, երկնքովը գնաց դրա գլխավիրևը, ձեն տվուց։
— Հը,— ասեց,— տղա, աջալդ էկել ա, էս անքամին պըտի սըպանեմ։
Տակնուց ձեն տվուց Ղըռխըլու ղսրաղը, ասեց.— Սա՛նդուխտ, աղունըկի ղայդա թարխը տուր, Քոսեն ըլի հազար կտոր։
Մոր ձենը առնելու պես Սանդուխտը շուռ անցավ թիկունքի վրա, Քոսեն դիպավ գեննովը, էլավ հազար կտոր։ Վեր էկավ
- ↑ Ծանր (ծանոթ․ բանահավաքի)։