Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՁՈՒԿ ՏՂԱՆ

Ժամանակով մի բազրկյան ա ըլըմ, ժառանգ չի ունենըմ: Կանչըմ ա. «Աստված, ինձ մի ժառանգ տուր, թեկուզ բեդովլաթ ըլի»։

Գալիս ա դրա ընտանին ազատվըմ ա, բերըմ ա մի ձուկ։ Մի քանի տարի անց ա կենըմ, էտ ձուկը լիզվավորըմ ա. — Մե՛ր, հե՛ր, ինձ հըմար մի կնիկ բերեք։

Հերն ու մերը զարմանըմ են, ասըմ. — Աստված մեզ պատիժ տվուց հերիք չի, հըմի էլ էս կաննել ա՝ կնիկ ա ուզըմ, մենք ինչ մեղքի տակ ընկնենք՝ էթանք էս ձկանը կնիկ ուզենք։

Մերը խելոք ա ըլըմ, մարթին ասըմ ա. — Գնա՛ մի տղա փողով բռնի, տար պսակի, կնիկը բեր մեր տղի հըմար, էն տղին էլ փող կտաս՝ կէթա։

Էտ մարթը վեր ա կենըմ, էթըմ ա մի տղա փողով բռնըմ, տանըմ օտար քաղաք, մի թաքավորի ախչիկ ուզըմ, պսակըմ, բերըմ տուն։ Տղին փող ա տալի, քցում ճամփա, քշերը ախչկանը տանըմ ա առանձին օթախըմ քուն դնըմ։ Էտ ձուկը էթըմ ա էտ ախչկա օթախը, խրխին հանըմ ա՝ դառնըմ ա մի երևելի տղա, մտնըմ ա ախչկա ծոցը։ Առավոտը վեր ա կենըմ, հաքնըմ ա խրխին, էլ ետ դառնըմ տուն։

Մի վախտ ապրըմ են, օրերի մի օր էտ ախչկա մերը գալիս ա ղոնաղ։ Գալիս ա ղոնաղ, տենըմ ա փեսեն տանը չի, մի ձուկ ման ա գալի։ Ասըմ ա. — Ա՛յ ախչի, մեր փեսեն ո՞ւր ա բա։