թաքավոր դառար, էլ աշխարքի տակին ի՞նչ դարդ ունես, որ նստել ես՝ լաց ես ըլըմ։
Տղեն ասեց. — Թաքուհի ջան, գլխիդ արևիդ մեռնեմ, չէ՛ իմ հերն էլ թաքավոր ա, հորս հ՚աշկերը քոռացել ա՝ ես էկել եմ, որ հորս հ՚աշկերի հըմար դեղ տանեմ, հըմի էկել եմ ըստեղ ղայիմ նստել եմ։ Հըմի գիտեմ ոչ, — ասեց, — հերս մեռե՞լ ա, թե սաղ ա, ըտու հըմար էլ լաց եմ ըլըմ։
Ախչիկը ծիծաղաց ու ձեռները քցեց տղի ճտովը, ասեց. — Ա՛յ քու տունը շինվի, էտ որ քու հերը քոռացել ա, տասը տարի եննուցս ման էկավ, կարաց ոչ կալնիլ, ընդու հըմար էլ քոռացել ա։ Հըմի որ, — ասեց, — ես հասնեմ հորդ, մատըս արընացընեմ, քսեմ հորդ հ՚աշկերը, էն սհաթը կլավանա։ Վե՛ր, — ասեց, — որ ըտենց ա, էթանք քու հոր տանը։
Տղեն կանչեց ժողովրթին, մի լավ հաց տվուց. — Մի լավ թաքավոր ինտրեք ձեզ հըմար, — ասեց, — ես հ՚ուրիշ երկիք պըտեմ էթալ։ Յա կգամ, յա ըսկի չեմ գալ։
Ժողովուրթն հ՚իրանց հըմար մի մարթ քթան, դրին թաքավոր, ախչիկն ու տղեն շնորակալութուն արին, հասարակ շորեր հաքան, հ՚իրանց հըմար ճամփի խարջլըղ վե կալան, երեսունիննը ղսրախը դուս քաշեցին, մին էլ էտ որց ձին, որց ձին նի էլավ կնիկը, մենձ ղսրախն էլ տղեն նի էլավ, շնորակալութուն արին ժողովուրթիցը, դուս էկան քաղաքիցը, մի օրվա ճամփա էլ բերին ճամփու դրին, ժողովուրթը դառավ հ՚իրա տեղը, տղեն գնաց հոր քաղաքը։
Քաղաքի ղրաղին մի չոբան քթավ, ասեց. — Թաքավորին հ՚աշկալիս տար, ասա, «Հ՚աշկդ լիս ըլի, քու տղեն էկավ»։
Չոբանը գնաց ասեց. — Թաքավոր, հ՚աշկդ լիս ըլի, քու տղեն էկավ։
Թաքավորն ասեց. — Չո՛բան, ի՞նչ ա բերըմ հետը տղես։
Ասեց. — Քառասուն կապիտ[1] ձի ա, համ էլ մի շատ սիրուն կնիկ ա հետը։
Թաքավորն ասեց. — Է՜հ, փա՜ռք քեզ աստված, թե հեռու ման էկա, մոտիկ քթա։ Գնացեք, — ասեց, — չոբանին մի կոտ ոսկի տվեք։
Տղեն հասավ տուն, գնաց հոր ձեռիցը պաչեց, հերը նրա թուշը պաչեց։ Թաքուհին բերուց մատը կտրեց, արինը քսեց թաքավորի
- ↑ Կապույտ