Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բաղեմա քաղաքը՝ անմըհական խնձոր բերի։ Զաթի էթողը ետ չի գալի, սա էլ կէթա, ետ չի գալ, քարերը կմնան մեզ։

Թաքավորը ասեց տղին.— Ա՛յ տղա, ինձ հիվանդութուն ունեմ, հեքիմները ասել են, թե անմըհական խնձոր պըտի, որ ես առողջանամ։ Թող էս քարերն ըստեղ մնան, դու գնա Բաղեմա քաղաքիցը անմըհական խնձոր բեր։

Տղեն ասեց.— Շատ լավ, մի ձի տու, էթամ բերեմ։

Թաքավորն ասեց.— Լա՛վ, էքուց հազր կըլի։

Տղեն էկավ իրանց տուն, ասեց.— Մե՛ր, թաքավորը ինձ ղրկըմա Բաղեմա քաղաքը՝ անմըհական խնձորի։

Մերն ուրախացավ, ասեց.— Գնա՛, բարի ճամփա ըլի։

Տղեն հ'էքսի օրը էթըմ ա, նի ըլըմ ձին, էթըմ։ Էթըմ ա, ճամփին մի հալիվորի ռաստ ա գալի, ասըմ ա.— Բաբի՛, ես էթըմ եմ Բաղեմա քաղաքը, ո՞նց էթամ գամ, որ գլուխս ղազիա[1] չգա:

Հալիվորն ասըմ ա.— Ո՛րթի, ես ջահել եմ, իմանըմ չեմ, իմ մենձ ախպերը գիտա, գնա նրա կուշտը, նա շանց կտա։

Ըտիան էթըմ ա հասնըմ էն մենձ հալիվորին, ասըմ ա.— Բա՛րի ջան, ես պըտի էթամ Բաղեմա քաղաքը, մենձ մարթ ես, ինձ խրատ տու` ո՞նց էթամ, ո՞նց գամ, որ ղազիա չգա գլուխս։

Հալիվորն ասեց.— Ո՛րթի, էթաս քաղաքի դուռը չես քթնիլ, կքթնես մի ջրծակ, ձին դրսի գիհը կկապես, նի կմտնես քաղաքի մեչը, կտենաս մի մենձ բախչա, ինչ մեյվա ուտես՝ խոսող ըլիլ չի, որ վեր ունես գալու, քար ու ցախ պըտի գոռան. «Տարա՜վ», չվախենաս, ետ չմտիկ տաս, թե չէ քար կդառնաս։

Դա հալիվորի ձեռը պաչեց, նի'լավ ձին, գնաց։ Գնաց հասավ Բաղեմա քաղաքը, տեհավ դուռ չկա, գնաց քթավ հալիվորի ասած ջրծակը, ձին կապեց դրսևը, ինքը ջրծակից մտավ բախչեն։ Դես ման էկավ, դեն ման էկավ, տեհավ մի մառմար հավուզ, մի ձեռ ամարաթ, բարը քաղեց, վե կալավ, որ ետ դառնա, սկսեցին գոռալը. «Տարա՜ն, տարա՜ն, մեր բաղի խնձորը տարան»։

Տղեն ետ չթամաշ արուց, էկավ իրա ձիու կուշտը, նի'լավ քշեց։ Քշեց էկավ հալիվորի կուշտը, հանեց էրկու խնձոր տվուց հալիվորին, ձեռը պաչեց, էլեդ ընկավ ճամփա։ Էկավ հասավ էն մեկել հալիվորին, էրկու խնձոր էլ դրան փեշքաշ արեց, շարունակեց ճամփեն, էկավ իրանց տուն։

  1. Վտանգ (ծանոթ․ բանահավաքի)։