Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մերը հարցրուց.— Ո՛րթի, ի՞նչ տեհար էտ քաղաքըմը:

Տղեն ասեց.— Տեհա ըսենց ամարաթ, մառմար հավուզ, բաղ ու բախչա։— Հանեց էրկէրկու խնձոր էլ տվուց մորն ու իրենց պահող հալիվորին ու պառավին: Դրանք կերան, ջահելացան։

Առավոտը խնձորները վե կալավ, տարավ տվուց թաքավորին։ Թաքավորն էլ կերավ՝ ջահելացավ, ասեց լալին։— էս չէլավ, լալա, տղեն գնաց էկավ` քարերը պըտի ետ տանք։

Լալեն ասեց.— Հըմի էլ ղրկենք անմըհական ջուր բերի, դրանից էլ նեղ տեղ չկա:

Թաքավորն ասեց տղին.— Տղա՛, անմըհական խնձորը բերիր, ջուրն էլ պըտի բերես։

Տղեն ասեց.— Լա՛վ, կբերեմ։

Ետ դառավ, էկավ տուն, մորն ասեց թե.— Էլեդ թաքավորը ղրկըմ ա անմըհական ջրի։

Մերն ասեց.— Որ էթըմ ես, ընտեղ, մառմար հավուզի կուշտը տափ կկենաս՝ թամաշ կանես, կտենաս ի՜նչ կա, ի՜նչ չկա ընտեղ։

Տղեն ձին նի էլավ, գնաց։ Գնաց էլեդ պուճուր հալիվորին ռաստ էկավ։

Հալիվորն ասեց.— Որթի, է՞լի էկար, բոլ չի՞, քեզ ուզըմ են փչացնեն։

Տղեն ասեց.— Աստված մենձ ա,— ասեց,— շարունակեց իրա ճամփեն, էկավ հասավ մենձ հալիվորի կուշտը, ասեց.— Բաբի, հըմի էլ ղրկել են ջրի, ջո՞ւրը ոնց տանեմ։

Հալիվորը պատասխանեց.— Որթի, ճաշի վախտ էթաս ոչ ախպըրի կուշտը, կամ առավոտ կէթաս, կամ իրիկնադեմը։

Տղեն շարունակեց ճամփեն, գնաց մտավ էլեդ էտ Բաղեմա քաղաքը, սկսեց իրա հըմար ման գալ։ Մոր զրիցը ընկավ միտքը գնաց ճաշի ժամանակ ախպրի կուշտը տափ կացավ, տեհավ ճաշին հ'իրեք աղունիկ էկան ըտե, խրխիքը հանեցին, դառան հ'իրեք հատ ախչիկ, ձեն տվին.— Արա՛բ, ամանաթը բեր,— մի արաբ դուս էկավ, գնաց օթախիցը մի ղութիկ շլակեց, բերուց դրեց էտ հ'ախպրի վրա, ինքը անհայտացավ։

Ախչըկերքը ղութիկը բաց արին, սրտի թուխտը վե կալան, մի մարթ դուս էկավ, շորերը հանեցին, ընկան էտ հավուզի մեչը, լեղացան, դուս էկան հաքնվեցին, նստեցին հ'ախպրի գլխին ճաշ արին։ Ետև տղին դրին էլ էն ղութիկը, ձեն տվին.— Արա՛բ:— Արաբը