էկավ, ղութիկը տարավ ամարաթը, ախչըկերքը էլեդ դառան աղունիկ, թռան գնացին:
Տղեն որ էս տեհավ, զարմացավ։ Գնաց անմըհական ջրիցը վե կալավ, առանց ետ մտիկ տալու դուս էկավ։ Ետևիցը քար ու քոլ ձեն ին տալի. «Տարա՜վ, տարա՜վ»:
Նի էլավ ձին, քշեց էկավ հասավ մենձ հալիվորի կուշտը, մի թաս ջուր տվուց՝ խմեց, ջահելացավ, օրհնեց տղին. ըտեղան էկավ էն մեկել հալիվորի կուշտը, նրան էլ տվուց մի թաս ջուր` էն էլ ջահելացավ. էլեդ շարունակեց ճամփեն, էկավ իրանց տուն։
Ըտե մերը ասեց.— Որթի, ի՞նչ տեհար։
Տղեն պատմեց՝ ինչ որ տեհել էր։
Մերն ասեց.— Բա չե՞ս ասըմ իմ հերը հ'ո՞ւր ա. ախր էն, ինչ ղութուց հանեցին, էն քու հերն ա։
Տղեն ասեց.— Ո՛ր ըտենց ա, ես կէթամ իմ հորը կբերեմ։
Մերն ասեց.— Ես էլ հետդ կգամ։
Տղեն ջուրը տարավ թաքավորին. թաքավորը որ ջուրն էլ խմեց, դառավ տասնըհինգ տարեկան ղալի-զանլի: Կանչեց տղի ճակատը պաչեց, ասեց.— Տղա, գնա, իմ թաքավորութունն էլ քեզ բաշխեմ, հըլա քի՛չ ա:
Քարերը վե կալավ տվուց տղին, ասեց.— Համեցեք, քու պապի մալն ա:
Տղեն վե կալավ հ'իրեք հատը բախշեց թաքավորին։ Ըտեղան թաքավորից էրկու ձի ուզեց, բերուց իրանց տունը, մորն ասեց.— Գնա հ'իրեք ձեռք կնկա շոր կարել տու, հետներս տանենք։— Մերը կարել տվուց, վե կալան, ձիերը նի էլան, գնացին։
Գնացին հալիվորներին ռաստ էկան, մենձին ասեցին.— Էթըմ ենք որ հորըս բերենք, ո՞նց բերեմ։
Հալիվորը ասեց.— Կէթաք, հավըզից հեռու կրակ կանեք, էն վախտը որ աղունըկները կգան խրխիքը կհանեն, որ լղանան, խըրխիքը գողացեք, քցեք կրակը։ Որ քցիք կրակը, կմնան տկլոր, էտ շորերը կհաքցնեք, վե կունեք ձեզ հետ կբերեք։
Ըտենց էլ արին. գնացին կրակը արին, հավուզի կուշտը, տափ կացան, աղունըկները էկան, արաբին ղութիկը բերիլ տվին, հանվեցին, մտան հավուզը, տղեն կամաց-կամաց առաչ գնաց, շորերը գողացավ, տարավ քցեց կրակը։ Դրանք տեհան, շատ աղաչանք