արեցին, որ տա՝ չտվուց, քցեց կրակը, նոր ձեն տվուց մորը, թե.— Շորերը տուր, թող հաքնեն։
Մերը շորերը տարավ, հաքան, դառան հ'իրեք ախչիկ: Նոր էտ հ'իրեքին հորը հետ վե կալան հալիվորների կշտով ետ դառան էկան իրանց տունը։
Ըտեղ տղեն գնաց թաքավորիցը հ'իրեք ձի էլ ուզեց, բերուց. իրենց հալիվորին ու պառավին մնաս բարով արին, նի էլան ձիանը, տղեն, հերը, մերը ու էն հ'իրեք ախչիկը գնացին իրենց հայրենիքը: Որ հասան երկիրը, տղի մերը գնաց ընկավ իրա կեսուր, կեսառի շլնքովը, լաց էլավ, ասեց.— Ահա՛ ձեր տղեն, էս էլ ձեր գողերը, էս թոռն էլ ձեզ փեշքաշ։
Ըտեղ հերն ու մերը ուրախացան, բերին էտ հ'իրեք ախչկանը տվին մարթի, օխտը օր, օխտը քշեր էլ հարսանիք արին, թոռանը պսակեցին:
Նրանք հասան իրանց մուրազին, թող ամեն մարթ էլ հասնի իրա մուրազին:
Աստըծանից հ'իրեք խնձոր ընկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ` հ'անգաշ դնողին։