Ըլնում ա, չի ըլնում մի հարուստ թաքավոր. էտ թաքավորը հըլա հարսանիք էլած չի ըլնըմ։
Օրերից մի օր էտ թաքավորը միտք ա անըմ.— Ջա՛նըմ, մի էթամ, իմ աշխարը ման գամ, տենամ իմ ժողովուրթը ո՞նց ա ապրըմ, ոնց ա յոլա էթըմ․ քյասիբ-քյուսուբը հո՛ ոտի տակ չի տրորվըմ, մենձավորները հո չեն նեղըմ ըտոնց:
Վեր ա կենըմ, դարվշի շոր ա հաքնըմ, իրա թախտը տալիս ա վեզրին, էրկու ամիս ժամանակ ա վերնըմ, ասսու անըմը տալիս ա ու ընկնըմ ճամփա։
Շատ աշխարներ ա ման գալի, շատ բաներ ա տենըմ, վերչը գալիս ա մի քաղաքում, մի էլբագու տան ղոնաղ ա ըլնըմ։ Ըտեղ մննելուն պես հ’աշկը ընկնըմ ա մի ախչկա վրա. էտ ախչիկն էլ էլբագու քիրն ա ըլնըմ։ Իրիգունը հաց են քցըմ, համեցեք են անըմ դարվշին, որ հաց անուշ անի. էն վախտվա ղայդեն էլ ընենց էր, որ թե ղոնաղը հաց չուտի, տանտիրոնչ հըմար անպատվութուն ա. հըմի էտ դարվիշն էլ սատանի ձին ա նի’լե, թե ես ձեր հացը չեմ ուտի, մինչի իմ խնթիրը չկատարեք:
Ըտոնք թե.— Ախր, ա՛յ դարվիշ բաբա, գու մեր հացը խի՞ պըտի չուտես, ա՛խր չէ էտ մեզ հըմար, մեր անըմին լավ չի։ Ւնյչ որ ուզըմ ես՝ կտանք, սերն ասսուն, արի հաց անուշ արա։
— Հա՛, որ իմ խնթիրքը կատարեք,— ասեց,— ես էլ ձեր հացը կուտեմ։