Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հըմի դու արի տես, որ էտ դարվշի խնթիրն էլ էտ էլրագու քիրն ա, ասըմ ա.— Յա պըտի ձեր ախչիկը ինձ տաք, յա պըտի ես ձեր հացը չուտեմ։

Վերչը որ ճարները կտրվեց, տեհան որ խնթրելով բան չի դուս գալի, դա իրանց հացը ուտըմ չի, ասին թե՝ կտանք։

Նոր որ էտ դարվիշը հացին մոտացավ․ Ըտուց եդը էտ ախչիկը դառավ դարվշի կնիկը։ Դարվիշն ըտե էրկու ամիս իր կնկա հետ ապրեց։ Մի օր էլ բիրդան մտին ընկան իրա թախտն ու իրա ժողովուրթը։

— Ա՛յ, հա՜յ,— ասեց,— ես ըստե էկել եմ մի կնկա խելքի ընկե, ընտեղ անտեր եմ թողել իմ սադ աշխարը։

Ըտուց ետը կանչեց իրա կնկանը թե.— Ես պըտի էթամ, որ պըտի էթամ։

Կնիկն ասեց.— Ա՛յ տնաշեն, դու որ էթըմ ես, բա ես մենակ ի՞նչ անեմ, էքուց-էլօր հրես մի էրեխա կըլնի, ես նրան ո՞նց պահեմ։

Մի քիչ միտք արեց, վերչը ձեռը տարավ ջեբը, հանեց մի ոսկե բազմանդ, ասեց.— Ա՛ռ, թե ախչիկը էլավ, կծախես, դրանով կպահես ու ճամփու կդնես, թե որ տղա էլավ՝ կկտրես շապկի աչու թևիցը, ճամփու կդնես, թող գա։

Կնիկն ասեց.— Ախր ես հըլա չեմ էլ իմանըմ թե դու որդի՞անցի ես։

— Իմ որդիանցի ըլնիլ-չըլնիլը քեզ հարկավոր չի, մենակ ըսքանն իմացի, հենց որ տղա կըլնի՝ էս բազմանդը կարա աչու թևիցը, ասա՝ հերդ Սպահանցի էր, անըմն էլ Արաս։

Էս ասեց, հալալաշմիշ էլավ ու ընկավ ճամփա, դըբա իրա երկիրը։

Ըտրա էթալուց ետը, օխտն ամիս անց կացավ թե չէ, կնիկը ծունկը տվեց գետինը, մի սիրուն տղա բերեց։

Էլրագին ուրախացավ, ասեց․— Էս լավ էլավ, ես տղա չունեմ, քվորս տղեն ո՞րն ա, իմը ո՞րն ա, մեռնելուցս ետը ունեցած–չունեցածս կմնա սրան։

Խալխի տղեքը տարով ին մենձանըմ, սա, չունքի թաքավորի տղա էր, օրով էր մենձանըմ։ Տասը տարեկան վախտը ընդար սիրուն էր ու լիքը, որ կասնաս մի թավատ ըլներ։ Մի օր վեգ հազալուս մի պառավի տղի վեգերը խլըմ ա ու էլ չի տալի, սա էլ էթըմ ա իրա մորն ա ասըմ։