Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էտ պառավը գալիս ա ու սկսըմ ա էտ տղին անըծիլ ու ուշունց տալ․— Այ րեխուխուրթ ըլես, դու քու էտ բիճ տեղովը էկել ես կպել խեղճ եթըմիս յախեն, վեգերն ես խլըմ։ Ըտենց որ կռիվ անող ես, հըլա մի գնա իմացի, թե ո՞վ էր քու հերը, նոր լիզուդ երկարացրու, ախար է՜։

Էտ տղեն ասեց․— Խի՞, իմ հերը հրեն էլբագին ա, իմ մերն էլ հրեն ընդի ա, ո՛րդի են, որ ես էթամ ընդոնց քթնեմ։

Էտ անիրավ պառավը նոր դրան ասըմ ա, թե․— Քու հերը մի ման էկող դարվիշ էր,— թե,— էլրագին քու քեռին ա։

Էտ խեղճ տղեն էր՝ լաց ըլնելոն գնաց մոր կուշտը, թե․— Ա՜յ մեր, ախա՜ր ո՞ւր ա իմ հերը, ինձ խի՞ են բիճ ասըմ։

Ըտե մերը մատը կծեց․ նոր մի-մին նաղըլ արեց, թե՝ ըսենց, ըսենց քու հերը ըսենց մի մարթ էր, հըմի էլ չկա։

— Որ ըտենց ա,— ասեց,— ես ըստի չեմ մնա, պըտի էթամ իմ հորը քթնեմ։

Ըտե մերը շատ ա խնթրըմ, տենըմ ա որ չի ըլնըմ, բերըմ ա իրա մարթի բազմանդը կապըմ ա դրա աչ թևիցն ու ճամփա ա դնըմ, ասրմ ա.— Գնա՛, որթի, աստված քեզ հետ, քո հերը սպահանցի էր, անըմն էլ Աբաս։

Տղեն մոր ծիծը պաչըմ ա ու ընկնըմ ճամփա։

Էթըմ ա էթըմ, շատ ու քիչն աստված գիդա, հասնըմ ա մի քաղաք, ըտե մի քուչով անց կենալիս, ձեռը ծոցին, պատահըմ ա մի վաճառականի։ Էտ վաճառականը հարց ու փորց ա անըմ, վերչը որ իմանըմ ա, թե եթիմ տղա ա, ասըմ ա․— Արի՛, դու դա՛ռ իմ հոքեորթին, ես էլ քեզ՝ հեր։

Չունքի էտ վաճառականը անհիշատակ էր։ Ըտուր վեր ա ունըմ, տանըմ տուն, կնկա շապկի յախեն ճղըմ ա, միչիցն անց ա կացնըմ, շինըմ ա իրան տղա։ Արի տես, որ մի չէլած տղա ա դուս գալի, ընդար սիրուն, ընդար խելոք, որ տենողի խելքն էթըմ էր։ Էտ մարթն էր՝ ընէնց սիրեց էտ տղին, որ մարթ իրա իսկական, հալալ տղին էլ ըտենց չէր սիրի։

Օրերից մի օր էտ վաճառականը էրկու ամսով ուրիշ քաղաք պըտի էթար ապրանք բերելու․ կանչեց էտ տղին, ինչ ուներ-չուներ թողաց նրա ումուդին ու ինքը վե կացավ գնաց։

Հըմի գանք խաբար տանք էտ վաճառականի կնկա սրտիցը․ էտ կնիկն էր՝ հենց որ տեհավ էտ տղին, խելքը գնաց, միտքը