փոխվեց․ հենց որ վաճառականը գնաց, դա մտքըմն ասեց.— էս լա՛վ էլավ, առանց նրան բանը հեշտ գլուխ կգա, կկանչեմ, կհամոզեմ․ մարթիս կսըպանենք ու իրար կառնենք, էս դովլաթն էլ զաթի մերն ա ու մերը։
Չունքի խեղճ կնիկը ջահել-ջահել էր էտ մենձ մարթին առել, սիրտն էրված էր, մի ջահել տղամարթի կարոտ էր։
Իրիկունը որ տղեն դուքաններիցը տուն էկավ, վաճառականի կնիկը կանչեց իրա օթախը, ասեց թե.— Հալ-հալբաթ ըսենց, ըսենց, ըսենց, թե որ ըսենց չանես, ես վաճառականին քեզանից սուտ բաներ կասեմ, քեզ նրա հ’աշկիցը կքցեմ։
Տղեն էր՝ շատ միտք արեց, վերչը խնթրեց, որ իրան մի օր ժամանակ տա։
Ինքը գնաց մտավ դուքանը, դալխիցը էրեք հարիր մանեթ փող հանեց դրեց ջեբը, որ ճամփին խարջլըղ ըլնի․ մի նամակ էլ դրեց ըտե, թե ես էթըմ եմ ֆլան բանի հըմա։
Մարթը որ ետ էկավ, իմացավ թե իրա հոքեորթին չկա, գնացել ա, շատ տխրեց։ Ընկավ մտքի մեչ, թե ախր էտ տղեն խի՞ պըտի էթար, ինքն ըդար սիրըմ էր նրան, ամեն դուռը առաչին բաց էր, քեֆին դիպչող չկար, մտածեց, թե կարող ա փողերը վեր ա կալել նոր ա գնացե։
Կնկանիցը հարցրեց, կնիկն ասեց թե.— Վա՛լլա խաբար չեմ, առավոտը վե կացա տեհա՝ չկա․ իրիկունը գնաց դուքանը ու էլ ետ չեկավ։
Էտ մարթը ըտենց մոլորված մտավ դուքանը, փողի դալխը բաց արեց, որ տենա փողերն ընտեղ են, թե տղեն տարել ա․ տեհավ որ փողերը տեղըմն են, մի նամակ էլ հրեն ընդե դրած։
Վռազ-վռազ բաց արեց, կարթաց․ «Անուշ հայրիկ ջան, ես էթըմ եմ, ինչ փիս բան արել եմ բա՛խշա. համա մեղավորը ես չեմ․ մայրիկն ինձ ըսենց փիս բան ասեց, ես էլ չուզեցա իմ կերած հացին խային թամաշ արած ըլեմ, թողըմ եմ ու էթըմ, հետս էլ վերնըմ եմ իրեք հարիր մանեթ փող, որ ճամփին խեղճըթուն չքաշեմ։ Մնաս բարին»։ Էս որ կարթաց, հենց իմացավ թե աշխարը գլխին փուլ էկավ։
— Հեյվա՛խ,— ասեց,— ընդուր են ասըմ հում կաթնակերին էյթըբար չկա։ Էնթավուր տղեն որ կորցրի, էլ ինձ ո՛նչ կնիկ ա հարկավոր, ո՛նչ դովլաթ, ո՛նչ տուն։