Վեզրի ախչիկն էր՝ հենց որ էտ լսեց, բեյինն ընկավ, ասեց.— Ոնց որ ըլի, ես պըտի էթամ էտ տղին տենամ։
Էքսի օրը վեր ա ունըմ իրա քառասուն ղարավաշն էլ ու ընկնըմ ա քաղաքի քուչեքը․ էտ տղի մնացած քուչովն անց կենալիս բիրդան հ’աշկն ընկնըմ ա էտ տղին ու ուշն էթըմ ա։
Նոր ըտի ղարավաշները վրա են հասնըմ, վեր են կացնըմ, հարցնըմ են.— Ա՛խր ի՞նչ էլավ, էտ խի՞ նվաղեցիր։
Թե․— Ոնց որ էլ ըլնի, ես էտ տղին պըտի առնեմ, թե որ չառնեմ՝ կմեռնեմ։
Վեր ա կենըմ, սուսուփուս ետ ա դառնըմ տուն։ Կանչըմ ա իրա ղարավաշներին ու ասըմ ա.— Ա’խչկերք, ով որ ձեզանի մի հնար անի, էտ տղին բերի իմ կուշտը, նրան ես ոտիցը մինչի գլուխը ոսկի կշինեմ։
Ղարավաշների միչիցը մինը դուս ա գալի ասըմ ա․— Խա՛նըմ, իմ հերը քանքանչի ա, նա ըստիան մինչի էտ տղի դուքանը քանքան կտա։
― Դե՛, բե տենամ,— ասըմ ա,— թե որ ըտենց մի բան անես, խոստացածս կտամ։ Դե՛ թեղ գնա հորդ կանչա, թո՛ գա։
Էտ ախչիկը ալրիալը վազըմ ա հոր կուշտը․— Ա՛յ հեր, մեր խանըմը քեզ վռազ կանչըմ ա։ Հերն ախչկա հետ վեր ա կենըմ թաքուն գալիս ա վեզրի ախչկա կուշտը։ Նոր ըտի ախչիկը հրամայըմ ա էտ քանքանչուն՝ իրա օթախի տակիցը մինչի ֆլան հալվաչու դուքանը քանքան տա։
Իրեք քշերվա միչին էտ քանքանչին իրա գործը պրծնըմ ա։ Վերչին քշերը եփ պրծնում են, տղի օթախի տախտակն էլ ծակըմ, բիրդան վեզրի ախչկա ղարավաշը դուս ա գալիս օթախի մեչը․ տղեն հենց իմանըմ ա սատանա ա։
Ախչիկը որ տենըմ ա տղեն շատ վախեցավ, ձեռը բռնըմ ա թե․— Մի վախենա, էկել եմ որ քեզ տանեմ մեր խանըմի՝ վեզրի ախչկա կուշտը։
Տղեն իլլաջը կտրված վեր ա կենըմ, էտ ախչկա հետ էթըմ ա դըրա վեզրի ախչկա օթախը։ Վեզրի ախչիկը էտ տղին տենալուն քիմը ընկնըմ ա դրա շլնքովը, տանըմ ա իրա քնելու օթախը։ Էտ օրվանի եդը էտ տղեն ցերեկը հալվա էր ծախըմ, քշերը էթըմ էր իր սիրուհուն տեսաթուն։ Հալվաչքոնց գանգատը վերչը հասնըմ ա թաքավորին․ ըտա էլ վերնըմ ա իրա վեզրին, հաքնըմ են դարվշի