Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շորեր, թե հըլա էթանք տենանք էտ ինչ թավուր տղա ա, որ ըտդար վրին խոսըմ են։

Իրիկունը գալիս ա թե չէ, դրանք գալիս են էտ տղի կուշտը, խնթրըմ են, որ իրանց էտ քշերը ղոնաղ վերնի։ Նա էլ ուզըմ ա տանի իրա խազեյնի կուշտը, որ իրա գլխիցը մի թավուր ռատ անի, հըմա տենըմ ա որ չէ, ռազի չեն ըլնըմ․ թաքավորն ուզում էր հախ ու նհախ էտ քշերը ըտրա կշտին մնա, որ դրա ավալ-ախրը կարենա իմանա։

Էտ տղեն էր՝ տեհավ որ իլլաջ չի ըլնըմ, իրա միչին ասեց․― Հըմի ըստոնք ի՜նչ են հասկանըմ, խեղճ դարվիշ են, կթողամ իմ տանը, ես կէթամ․ յա թե չէ որ նեղ տեղն ընկնի, մի քշեր ա, սկի չեմ էլ էթա։

Իրիկունը որ հացը կերան, պրծան, ուզում ին մի քիչ դինշանային, մըն էլ բիրդան օթախի մեչտեղիցը մի ախչիկ դուս էկավ, ասեց.— Խանըմս ասըմ ա․ «Ըսօր խի՞ ես եդացել, խի՞ չես գալիս»։

Էս ախչիկը դուս էկավ թե չէ, դարվշներից մեկը ռանգը քցեց․ էտ վեզիրն էր, որ ճընանչեց իրա ախչկա ղարավաշին։

Տղեն ասեց.— Ըսօր ես չեմ կարա գա, ղոնաղներ ունեմ։

Ղարավաշը էլեդ էն ճամփովը ետ դառավ, համա չանցկացավ մի կես սհաթ, մին էլ էկավ, թե.— Խանըմս ասըմ ա. «Քեզ էլ ղուրբան, քու ղոնաղներին էլ, բիրադնովդ էլ էկեք»։

Տղեն ճարը կտրված վե կալավ իրա ղոնաղներին, էտ ծակովը տարավ հանեց վեզրի տունը։

Թե ճամփին էտ դարվշները ինչ սրտի էին, կարող չեմ ասի, հըմա որ վեզրի սրտին դանակ տայիր, արին չէր կաթի։

Հենց որ հասան, վեզրի ախչիկը ասեց դարվշներին.— Է՛հ, դարվիշ բարեք ինչքան չըլնի դուք էլ հողածին եք, ուզրմ եք, էտ ղարավաշներիցը ջոկեք, գնացեք, ժամանակ անց կացրեք։

Դրանք ասին թե՝ չէ, իրանց թող մի օթախ տան, իրանք ընտե աղոթք պըտի անեն։

Հենց որ թաքավորն ու վեզիրը մենակ մնացին, վեզիրն ասեց.— Ա՛յ հա՜յ, թաքա՛վոր, ես քու պես թաքավորի վեզիրն ըլնեմ, դա իմ ախչկանը էտ օրը քցի՞․ ես քեզ խնթրըմ եմ, դրանց դատը էքուց ինձ տաս։

Թաքավորն էր, դրուստ ա, տղեն մեղքը գալիս էր, հըմա վեզրի խաթրը չկոտրեց, էքցվա դատը տվեց նրան։