Էտ դարվշները էն բաշտեն թողին դուս էլան, գնացին։
Հենց որ լիսը բացվեց, էտ տղին էկան կանչին թաքավորի կուշտը. էտ տղեն մատը կծեց, ասեց.— Էն դարվշները որ կային, իսկական դարվիշ չէին, ըստե մի բան կա։
Տղեն որ նեքսև մտավ, վեզիրը թաքավորի թախտըմը նստած էր, թաքավորն էլ կողքին կաննած թամաշ էր անըմ:
Հենց որ էտ տղեն նի մտավ, վեղիրը կանչիլ տվեց իրա ախչըկանը. մխելի որ մնաց, ախչիկն էկավ, հըմա վայ էն գալուն, ռանգը քցած, դողդողալոն, քիչ էր մնըմ որ վեր ընկնի․ նոր ըստե վեզիրը կատաղած վե կացավ թախտիցն ու գոռաց.-Դո՛ւ էլ իմ ախչիկը չե՛ս, դու որ իմ նամուսը ոտատակ տվիր, ես էլ հրամայըմ եմ, որ էս սհաթին քեղ գյոլլախորով անեն, իսկ էն փչացած գյադին ես էս հադաղին պըտի ցից բանցրացնիլ տամ։
Էս որ ասեց, սաղ վռազեցին, որ հրամանը կատարեն։ Դրուստ ա սաղ էլ մեղք ին գալի էտ ախչկանն ու տղին, իլլաքի թաքավորը, որ աղլուխը դրել էր հ’աշկերին ու մղկտալով լաց էր ըլնըմ, հըմա մի հետ իրավունքը տվել էր վեզրին, ի՞նչ կարար անի։
Ըտիան ախչկանը տարան որ գյուլլեն, տղին էլ տարան, որ շորերը փոխեն, նոր ցից բանցրացնեն։ Շորերը հանելուս նոքարները բիրդան տենըմ են դրա շապկի թևին կապած բազմանդը. ալբիալը վազելով էթըմ են թաքավորին ասըմ.— Թաքավորն ապրած կենա, հրեն էն ոսկե բազմանդը, որ ըսքան տարի ա կորել ա, էն տղի վրա ա։
Նոր ըտի թաքավորը էլ չի համփերըմ, տղին կանչիլ ա տալի ուրախացած, վեզրին հրամայըմ ա, որ թախտիցը վե գա, ինքն էլ բանցրանըմ ա ու սրտի հերսիցը հրամայըմ ա որ վեզրին տարաղաջի կախ տան: Նոր թաղադան էտ տղի շլնքովն ա ընկնըմ, եննա կանչըմ ա վեզրի ախչկանն էլ ու դրանց ըտի նշան ա դնըմ։ Էրկու շափաթ եդը թաքավորը դրանց հարսանիք ա անըմ, էլ ի՜նչ քեֆ, ի՜նչ ուրախութուն․ աշխարըմը էլ մարթ չի մնըմ որ չլիանա էտ հարսանքիցը։
Նոր ըտի օխտն օր, օխտը քշեր հարսանիք անելեն ետը, թաքավորը իրա թախտը տալիս ա էտ տղին, օխնըմ ա դրանց, ու ինքը վե գալի իրա հըմա դինջ ապրըմ ա։
Ըտոնք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։
Ասսանից իրեք խնձոր վեր ընկավ, մեկն՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ՝ անգաջ դնողին։