Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳՅՈԻԼՇԱՆԻ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով կար մի ախքատ մարթ, կենըմ էր Շահ-օղլի Շահաբասի քաղաքըմ։ Ինչ արած, Շահ-օղլի Շահաբասն էլ ժառանգ չուներ, հ'իրա վրին պաս էր դրել, որ ընչար հ'իրան ժառանգ չըլի, չէթա հ'իրան Գյուլշան բախչեն:

Օրերի մեկ օրը էտ ախքատն ու կնիկը հ'իրար հետ խոսակցեցին, Կնիկը մարթին ասեց.— Ա՛յ մարթ, թե որ էրկու շալակ ցախ բերես, մնի հախը կուտենք, մնինը՝ կպըհենք, ժամանակին կհարկավորի մեզ, հիվանդութուն կա, թուլութուն կա։

Մարթն ասեց.— Շատ լավ ես ասըմ, կնի՛կ, հ'էքուց շատ թեզ ինձ ձեն տուր, որ ես էթամ, էրկու շալակ բերեմ։ Մնինը կտամ հացի, մնինը կբերեմ կտամ քեզ՝ կպըհես։

Քշերն աքլորը կանչեց, կնիկը ձեն տվուց.— Մա՛րթ, վե կա՛ց, վախտն ա, անջախ էթաս՝ գաս։

Էտ մարթը վե կացավ, հ'էրեսը լվաց, հ'իրա ասսուն փառք տվուց, ասեց.— Ա՛յ կնիկ, ես գնացի, դուռդ ղայիմացրու։

Վե կացավ գնաց ծովի ղրաղը, տեհավ իրեք մարթ գիր են գրըմ:

Ասեց.— Ա՛յ մարթ, էտ ինչ չախ եք էկել, որ ինձնից հ'առաչ եք ընկել, սաղ ցախերը թոփ եք արել, բա ես ինչ պըտեմ անեմ։

— Ա՛յ մարթ,— ասեցին,— մենք ցախ թոփ անող չենք։

— Բա ի՞նչ մարթ եք:

— Մենք լիսն ու մութը բաժանողն ենք։