Ուրախութունով ունթունեց թաքավորը. վե կացան գնացին, էրեխու մինն հ'ինքը վե կալավ, մինն էլ՝ Շահաբասը, տարան եկեղեցի, պատարաքով կնքեցին, բերին դրին սանամոր գիրկը:
Էդ լիսն ու մութ բաժանող թաքավորն ասեց.— Թաքավոր ախպե՛ր, եփ որ էս տղեքը կմենձանան, քու ձեռով կտաս կաըթալու:
— Որ ըտենց ա,— ասեց Շահաբասը,— որ տղեն լավն էլավ, էն իմն ա, կվերունեմ ինձ, ինձ ժառանգ չունեմ:
Ըլեդ ախքատը սկսեց հ'իրա ցախը բերելը: Նաչարի տղեն թեզ կմենձանա. ութ-տասը տարեկան դառան տղեքը, կնիկը մարթին ասեց.— Էլ ինչ դարդ ունենք, թաքավորի պես քավոր ունենք. գնա՛ թաքավորին ասա՛, մեր էրեխանցը տա կարթալու:
Ախքատը վե կացավ, շըշկիլ-մըշկիլ[1] գնաց թաքավորի կուշտը:
— Ի՞նչ կա, սանահեր:
— Էրեխեքանց հ'ուսումի վախտն ա, թաքավորն ապրած կենա:
— Դե դու գնա՛ տուն, հ'առավոտը շատ թեզ թաքուհու հետ ձեր տանը ղոնաղ ենք:
— Է՛հ, թաքուհի, հ'աշկդ լիս, անտղա տեր, տղի տեր ենք ըլել,— ասեց Շահաբասը հ'իրան կնկանը:
Ձեն տվուց բախչաչուն.— Բաղման, կէթաս կջրջրհանես ծաղկըները, որ հորս վախտը ոնց տեհել եմ, որ նրանից լավ չէլավ՝ գլուխդ կկտրեմ:
Բաղմանչին գնաց հ'իրա գործին:
Շահաբասը վե կալավ էրկու ձեռք տղի շոր ու թաքավորական լենթ, որ տենողները ասեն թաքավորի ժառանգ ա, վե կացավ կնկա հետ գնաց սանահոր տունը:
— Բարով ձեզ, սանահեր ջան, էրեխեքը ի՞նչ տեղ են, կանչա գան:
Հերը վե կացավ, գնաց էրեխանցը բերուց, ասեց.— Իմ ունեցածը էս էրկու էրեխեն ա, ձեզ փեշքաշ:
Հաքցրին թաքավորի բերած շորերը, լենթը կապեցին կռանը, ընչար կարել-կապելը տասնէրկու աշըղ էկան:
— Դե՛հ,— ասեց Շահաբասը,— ածեցեք, էթանք մեր բախչեն: Դե՛հ, մնաք բարով, սանամեր ու սանահեր, մենք գնացինք:
- ↑ Արագ-արագ (ծանոթ. բանահավաքի):