Շահաբասը մի էրեխու կուռը բռնեց, թաքուհին մի էրեխու կուռը բռնեց, սազով-սազանդարով գնացին դըբա բախչեն։
Նի մտան բախչեն, հ'ամեն բան հազիր էր. նստեցին, կերան խմեցին: Մըն էլ տեհան մի ջուխտ բլբուլ էկան, վեր էկան էտ տղեքանց վրին, մինը կաննեց մի տղի գլխին, մինն էլ կաննեց մի տղի գլխին: Սկսեցին խոսալ։
Թաքուհին ասեց.— Թաքավո՛ր, էրնակ հ'իմանայինք էս բլբուլների ասութունը:
Պուճուր տղեն ասեց.— Թաքավո՛ր, որ ինձ իրավունք տաս, էս կասեմ։
— Իրավունք ա, որթի,— ասեց։
— Բլբուլն ասըմ ա, որ ափսոս Շահաբասի աշխատանքը, մինս պըտի Արևելքի թաքավորութունը ստանանք, մինս Արևմըտի թաքավուրութունը ստանանք:
— Թաքուհի, պըտի աստված մարթիս տա,— ասեց թաքավորը,— խալխի տղեն մարթի տղա ըլիլ չի։
Մենձը վե կալավ թե.— Թաքավո՛ր, ջահելի խո՞սքն էլ ես վասմի գընըմ։
Թաքավորն ասեց.— Թե որ ըտենց ա, բախշեցի ձեզ, իմ ամակը թող գուբ չկորչի։
Ըտեղից վե կալավ էկավ էրեխանցը դըբա տուն, հ'իրա թախտը, կանչեց վարժապըտին, թամբահ տվուց, ասեց.– Վարժապե՛տ, քանի՞ տարըմը մի էրեխեն հ'ուսումը կավարտի։
Ասեց.— Օխտը տարըմը, թաքավո՛ր։
— Էս էրկու էրեխեն կտանես, հ'ուսում կտաս։
Վարժապետն առավ տղեքը գնաց։ Օխտը տարին թամամեց, թաքավորը վե կալավ թաքուհուն, հ'իրա տասնէրկու վազիրներին գնաց հ'ուսումնարան, դուռը բաց արուց, վարժապետը, սաղ հ'ուսումնարանի մոնթերը տեղներիցը կաննեցին. էն էրկու բլբուլը, որ բախչըմը տղեքանց գլխին խոսըմ ին, էկան փանջարեն կաննեցին, շխշխկացրին։
Թաքավորը ասեց.— Փանջարեն բաց արեք, թող էտ բլբուլը գա։
Բլբուլն էկավ, հ'ամեն մինը մընի գլխին վեր էկավ։ Սկսեցին խոսալը։ Շատ խոսացին, թաքավորը հրամայեց, թե իրեք հարիր տղի միլչին ով կարա էտ ղշի ասութունը ասի,