Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամա պուճուր սանիկը մատը բանցրացրուց: Ասեց.— Թաքավո՛ր, պատմե՞մ:

Ասեց.— Պատմա՛, որթի։

— Բլբուլն ասըմ ա, որ հազար ափսո՜ս թաքավորը, որ տվել ա մեզ հ’ուսումի, մինս պըտենք Արևելքի թաքավորութունը տիրել, մինս՝ Արևմըտի։

Շահաբասը վարժապըտի հախիաթը տվուց, ասեց.- Դե՛հ, էկեք գնացեք, ձեր մուրազին հասեք:

Տղեքը գնացին հ’իրանց հորն ու մոր կուշտը, մնաս բարով արին, ընկան ճամփա գնացին։

Շատ ու քիչ աստված գիտեր, գնացին, տեհան ճամփեն էրկուտակվեց։

— Դե՛հ, ախպեր,- ասեց,– մնաս բարով,- էս իմ ճամփեն ա, էտ էլ քո ճամփեն ա։ Էս մինը կէթա Արևելք, էտ մինն՝ Արևմուտք։

Մենձ ախպերը շատ գնաց, քիչ գնաց՝ մեշի մեչ մութն ընկավ, տեհավ մի հ’ախպուր կա, ասեց.— Գեննին մնամ, ինձ կվնասեն, ավելի լավ ա ծառը նի’լնեմ, քշերը կենամ, հ’առավոտենց ընկնեմ ճամփեն։

Արևելքին մոտեցել էր, նի’լավ ծառը, քշերր հ’անցկացրուց։

Արևելքի թաքավորի տղեն ավշի էր. սարը ման էկավ, բերուց որ ձին էտ հ’ախպրըմը ջրի, ինչ արուց, ձին ջուր չխմեց. դու մի ասիլ տղի պատկերքը ընկել ա ջրի մեչը, ձին դրանից հուշտ ա ըլըմ։

Մի ղաֆիլ թամաշ արուց ծառին, տեհավ որ մի սիրուն տղա կպած ա ծառիցը:

— Ա՛յ տղա, դու չե՞ս տենըմ, որ ես իմ ձիուն սըպանեցի, մա՞րթ ես, թե հրեղեն ես։

— Չէ՛, ախպեր, ես էլ քե պես մի մարթ եմ։

— Դե վեր հ’արի, տենենք ո՞ւմ տղեն ես, ո՞վ ես։

— Ես,— ասեց,— Շահ-օղլի Շահաբասի մենձ տղեն եմ։

— Բա հ’ո՞ւր ես էթըմ դու։

— Ես մի սիրուն ախչկա եմ ման գալի։

— Էտ քո ասածը իմ տանը կա, դեհ իմ ձին բռնա, ես խաբար անեմ հորս՝ գան քեզ պատվով տանեն։

Տղեն ձին բռնեց, թաքավորի տղեն վե կացավ գնաց հ’իրանց տունը։

— Թաքավոր,— ասեց,— հ’աշկդ լիս ըլի: