Էկան օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին, էտ տղին պսակեցին: Մի քանի ամսից ետո տղեն ստացավ անոր թաքավորութունը, որովհետև աները շատ ծերացել էր, տղեն էլ խելքից պակաս էր, անջաղ էթըմ էր մեշեն, գալի:
Անկարք քաղաք էր, ընենց կարք դրուց, որ ոչ մի երկրըմ էտ կարքերը կար ոչ: Ինչ թուջար որ գար՝ պետք է թաքավորին ընծա տաներ, որ թաքավորը իրավունք տար ապրանքը ծախելու:
Էտ տղեն թող ըստի թաքավորութուն անի, գանք պուճուր տղիցը սալղը տանք։
Պուճուր տղեն գնաց, տեհավ սարի մեչտեղը մի ձեռք տներ կա:
— Էս լավ էլավ,— ասեց,— ես թաքավորի որթին եմ, լավ էլ տեղ ռաստ էկավ, քշերը կկենամ, հ’առավոտենց կէթամ:
Նի մտավ նեքսև, տեհավ քառասուն հարամի նստած։
— Բարով ձեզ,— ասեց,— հարամի ախպերտինք:
— Հազա՛ր բարի, թաքավորի որթի։
Հարամբաշու խասիաթն էլ ընենց էր, որ ինչ մարթ դիմեր հ’իրան, շլինքը պըտի կտրեր:
— Ա՛յ տղա,— ասեց հարամբաշին,— ի՞նչ տեղի տղա ես դու։
— Ես Շահ-օղլի Շահաբասի տղեն եմ,— ասեց։— Հորիցս նեղացած եմ, էթըմ եմ դըբա Արևմուտ։
— Այ տղա, ով ինձ պատահել ա, շլինքը կտրել եմ, ամա որ քե տեհա, շատ դիրս եկար. քեզ ինձ պըտի տղա շինեմ։
— Ընչի՞ հըմար, հարամբաշի։
— Գիտե՜ք,— ասըմ ա,— էս մեր արևմուտքի թաքավորի ախչիկը շատ լավ կռիվ անող ա, ինչ տղա որ գալիս ա ուզի՝ հետը կռվըմ ա, թե որ զոռըմ ա՝ գլուխը կտրըմ ա. հիթսուն տղի գլուխ կտրել ա։ Ափսոս ես, քու գլուխդ էլ կէթա, հ’արի ես քեզ իմ ղոչաղութունը սարվացնեմ, նոր գնա՛. դու որ թաքավոր դառնաս, ինձ վազիր կդնես, բոլ ա ինչ հարամութուն արել եմ։
Մի հատ ձի տվուց էտ տղին, մի հատ նետ ու անեղ տվուց, մի հատ էլ գուրզ տվուց։
— Հ’առավոտն,— ասեց,— մի հատ պրհած ալ ձի ունեմ, բախշիլ պըտեմ քեզ, դուս գանք մեյդան, տենենք քո ղոչաղութունը, ես տեհել եմ էն ախշկա ղոչաղութունը։