Լիսը բաց էլավ, դուս էկան մեյդան, քառասուն հոքին մի դիհը կաննեց, մենակ տղեն մի դիհը կաննեց։
— Ա՛յ տղա,— ասեց հարամբաշին,— իրավունք ունես, հ'առաչ սֆթա գուրզը քոնն ա, քցա՛:
Տղեն ձին քշեց, գնաց ու էկավ՝ գուրզը քցեց հարամբաշուն, ասեց.— Հարամբաշի, ձիգ գնաց, մենակ քեզ ղըմիշ չարի։
Տալուն պես ձին տակին թպրտաց ու սատկեց։
— Է՜, ա՜յ տղա, էտ հուսը քեզանից չունեի, գնա՛, ազատ իրավունք ունես, էտ ախչիկը կառնես։ Հ'արի՛ քեզ ճամփի խարշլըղ էլ տամ, որ տղամարթու պես էթաս խանը հազրվես, որ լիսը բացվի էթաս մեյդանը՝ ախչկա հետ կռվես:
Հանեց մի բոլ խարշլըղ տվուց, ճակատը պաչեց, ասեց.— Գնա՛, աստված քեզ հետ, մենակ ինձ միտ բերես։
Տղեն քշեց, գնաց, վեր էկավ խանը, ձին տեղավորեց, հ'ինքը նի'լավ օթախը։
Խանչին հարցուց.— Որտեղացի՞ ես, խեր ըլի։
Ասեց.— Ես Շահ-օղլի Շահաբասի տղեն եմ, էկել եմ թաքավորի ախչկա հըմար։
— Է՛ որթի, զուր ես էկել:
— Ընչի՞ հըմար:
— Քանի որ էտ ախչկան ախտոզ ըլիլ չի, քանի տղի գլուխ ա կտրել, ափսո՛ս ես, ետ դառ:
— Մեռնեմ՝ մեյդան մննիլ պըտեմ հ'առավոտենց, ապրեմ՝ մեյդան մննիլ պըտեմ:
Խանչին մարթ ղրգեց ախչկանը, թե՝ Ըսենց մի տղա ա էկել, հ'արի՛ տես:
Ախչիկը, որ անըմը Գյուլշան էր, հաքավ հ'իրա թամուզ շորերը, քառասուն ջառու հետ վե կացավ, երգելով էկավ դըբա խանը: Նի մտավ նեքսև, որ տղին տեհավ՝ ձեռ ու ոտը գեննիցը կտրվեց։
— Հ'առավոտենց էս տղեն ինձ պըտի ախտի ու ինձ պըտի առնի,— ասեց,— էլ էս թավուր տղա ես ո՞րդի պըտի քթնեմ, որ առնեմ, իմ ձեռքս զոռիլ չի, որ գուրզ քցեմ:
Ախչիկը ետ դառավ դըբա հ'իրանց տունը, ասեց հորը.— Թաքավոր, մի ընե՛նց տղա ա էկել, որ երկնքի հրեշտակից լավ ա, ես մնացել եմ մաթալ, թե դրա վրին ես ո՞նց գուրզ քցեմ։