Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հերը ասեց.— Որթի, թե որ գիտես ուժդ ախտիլ չի, մարթ ղրգենք, բերենք ըստեղ, առանց կռվի, քեզ տանք:

Ախչիկը վե կալավ ասեց.— Հե՞ր, ես մեռե՞լ եմ, որ անկռիվ ես նրան առնեմ, որ էքուց իմ երեսովը տա։

Մարթ ղրգեց թաքավորը տղի կուշտը, կանչեց։

Տղեն ասեց.— Ընչար մեյդան դուս գամ ոչ, ես քու կուշտը գալ չեմ։

Բարի լիսը բացվեց վըրներիև, տղեն վե կացավ, երեսը լվաց, հաց կերավ, վեր էկավ ձին հազրեց, քաշեց՝ նի էլավ, էկավ մեյդանի գլուխը կաննեց։

Խաբարը գնաց թաքավորին։

Ախչիկն էլ արաբղզի[1] շորերը հաքավ, ձին նստեց էկավ, գլուխ տվուց տղին, մեյդանի տըտըմը կաննեց։

Թաքավորը հրամայեց դուքան բաց չմնա, բիրադի գան մեյդան թամաշա, արթարութունով տենեն որն ա զոռըմ՝ ախչիկը, թե տղեն։

Էկան, ժողովուրթը սաղ թոփ էլան։

Թաքավորն ու թաքուհին ջոկ տեղ նստեցին, ժողովուրթը՝ ջոկ:

Գլուխ տվուց տղեն թաքավորին, ասեց.— Իրավունք տուր կռվելու:

Սկսեցին կռիվ անել:

Ախչիկն ասեց.– Տղա՛, դու գլուխն ես, ես՝ ոտը, սֆթա դու քցիլ պըտես, քցա՛։

Տղեն իրեք գլուխ ձին քշեց, ախչիկը տեհավ տղեն հաստատ տղամարթ ա, ասեց.– Շան տղեն շատ զոռբա տղա ա, բա ինձ տանիլ պըտի՜։

Տղեն գնաց՝ էկավ, օխտը հետ գլուխ տվուց թաքավորին ու թաքուհուն։

Թաքավորն ասեց թաքուհուն.- Ախչիկս ձեռիցս գնաց, համա ի՞նչ տղա ա՜, էրանեկ գուրզը ձիուն դիպչի, ախչկանս չդիպչի։

Տղեն գնաց՝ էկավ, ձիու սաղրու հետ դզվեց, թամբի մեչը կաննեց։

— Հա,– ասեց,– ախչի, ձիուդ գլուխը գնաց,– ու գուրզը քցեց։

  1. Սև շորեր (ծանոթ. բանանավաքի)։