Էտ մարթը նի մտավ տուն, տեհավ էրկուսն էլ տկլոր կախ էլած թունդիրը, թունդիրն էլ անցած:
— Բիձա՛,— ասեց,— վե՛ր, թաքավորը գալիս ա քեզ ղոնաղ։
— Ա՛յ որթի,— ասեց հալիվորը,— մեզ ի՞նչ ունենք, որ թաքավորը դա մեզ ղոնաղ։
— Շատ խոսալ մի՛, թեզ արա, առ էս շորերը հաքեք, որ թաքավորը կաննած ա։
Կնիկը մարթին թե.— Աստված տվել ա, շոր ա, հաքնենք էլի։
Հալիվորն ու պառավը հաքան շորերը, Շահաբասը տեհավ, որ հեղեղի պես ա գալի արտասունքը, նոր մտածեց, որ էս տղեքը հ’իրա սանիկներն են։
Նի մտավ նեքսև, Շահաբասն ասեց.— Բարո՛վ քեզ, սանահեր։
— Ասսու՛ բարին, հազա՛ր բարի։
Տղեքն էկան փաթըթվեցին հորն ու մորը, լաց էլան, ասեցին.— Մենք քու տղեքն ենք, ճանանչըմ չե՞ք:
Մերը որ էտ հ’իմացավ, հ’ուշը գնաց, ջուր տվին, հ’ուշն էկավ գլուխը, փաթըթվեց տղին ու լաց էլավ:
Մի քիչ մնացին, Շահաբասն ասեց.― Էկեք քոմմեքս էլ էթանք մեր գյուլբախչեն։
Գնացին գյուլբախչեն, նստեցին դինջացան։ Մըն էլ տեհան էն էրկու բլբուլը էկան, հ’ամեն մինը մընի գլխին վեր էկավ ու խոսաց։
Տղեքն ասեցին.— Քավո՛ր, մենք քու սանիկներն ենք, մի՞տդ ա որ ես էն ժամանակն ասեցի թե բլբուլն ասըմ ա, թե մինս Արևելքի թաքավորոթունը տիրիլ պըտի, մինս Արևմըտի, հրե՛ս կատարվեց բլբուլի ասութունը։
Կերան, խմեցին, սկսեցին ուրախանալ, ետո վե կացան, էկան թաքավորի օթախը։ Սանիկները Շահաբասին խնթրեցին, որ վեր’նեն էրկու խուրջինը, հ’իրանց բերած շորերը հաքնեն։
Շահաբասը վե կալավ տարավ հաքնելու, տեհավ հեչ գնահատիլ ըլիլ չի էտ շորերը, հ’ամենաառաչի շորերն ա: Ինքն էլ բերուց նրանց տված քարը փեշքաշ արուց նրանց, ասեց.— Էս էլ իմ տված ընձեն ըլի ձեզ։
Էտ քշերը ըտեղ մնացին, հ’առավոտենց քշերով Շահաբասը էրկու հատ ձի բերիլ տվուց, մինը տղեքանց հերը նի’լնի, մինը՝ մերը։