Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԽՈՍՐՈՎ-ՇԱՀ

Ժամանակով մի հատ թաքավոր կըլի, թաքավորին կունենա մի հատ երիտասարթ տղա, անունը կըլի Խոսրով-շահ: Խոսրով-շահի արվեստը՝ թվանքը ձեռին, ավ ա անում:

Արի տես, որ Խոսրով-շահը մի տարի, հինգ տարի յաշը կլըցվի, յաշը լցված միչոցը կգա կասի իրա հորը.— Վեր արի թախտիցդ, ես նստեմ թաքավոր:

Հերը կասի.— Որթի, դու ջահել ես, էտ բանին մի հակառակիլ, քու թաքավորութան ժամանակը չի հըլա:

Խոսրով-շահը ավի տեղիցը գալուս կըլի, մի կոնդի տակից ձեն կգա, կասի՝ Խոսրով-շահ,— իրեք անգամ ձեն կտա. «Խոսրով-շահ, դու թաքավորին մի՛ նեղացնիլ, դու ընչար մսե աթոռի վրա չնստես, երկաթե ամանըմ հաց չուտես, դու թաքավորութուն չես տենա»:

Խոսրով-շահը կգա, մտածմունքի մեչ կընկնի քշերը, առավոտը վե կկենա կասի.— Ո՛վ թաքավոր, տու քու թաքավորութունը, բավական ա ինչ ես ման գամ,— էլեդ կվեկունի թվանքը, կէթա ավի, էլեդ կգա էն տեղը կհասնի, էլեդ մի ձեն կգա. «Խոսրով-շահ, ընչար մսե աթոռի վրա չնստես, էրկաթե ամանըմ հաց չուտես, թաքավորութուն չես ստանա»:

Արի տես որ, Խոսրով-շահը վե կացավ, իրա թաքավորական շորերը վե կալավ, կորավ:

Գնաց մի քաղաքի թուշ էլավ, գնաց քաղաքի բազարը, մի տերտեր դրան ռաստ էկավ, ասեց.— Որթի՛ս, նոքար չե՞ս ըլի:

Ասեց.— Կըլեմ, տերտեր։