Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ըդոնք,— ասեց,— իմ նազիր, վազիրն են, կէթաս մի պղինձ ջուր կդնես, իմ շորերը գոմում, այսինչ գոմշի մսըրքըմն ա, կհանես, մաքուր կսրփես, ես որ գամ թաքուն, լեղանամ, շորերս հաքնեմ, էթամ իմ նազրների կուշտը։

Կնիկը վե կացավ, էկավ տուն․ ընչանք տուն գալը հըլա մտածում էր, թե դա Խոսրով-շահը չի ըլիլ։ Էկավ գնաց գոմը, մսուրքը բաց արուց, շորերը հանեց, թամուզ մաքրացրուց, մի պղինձ ջուր դրուց, հազրեց, Խոսրովը էկավ, դրուց դրան թեշտի մեչը, չին-չին[1] լեղացրուց, իրա թաքավորութան շորերը հաքցրուց, ընչանք էտ օրը չէր տեհե, թե թաքավորութենի նշաններ ունի դրան։ Որ տեհավ՝ կնիկն էլ զարմացավ, Քաքուլը սանդրեց, քցեց քամակը, գտակը դրուց գլխին, ուրախանաս՝ ինչ որ էտ կնիկը ուրախացավ, թե՝ փա՛ռք քեզ աստված, որ իմ մարթը թաքավոր ա։ Թուրը կախ տվուց վրին, վոնց որ թաքավոր. վեր կացավ, գնաց վիրև, վերի օթախները նստած քեֆ ին անում թաքավորի վազիր, նազիրը և տերտերը․ նեքսև մտնելու միչոցը նազիր, վազիրը վե կացան, դրան գլուխ վե բերին, մինչև անքամ տերտերն էլ չճանանչեց, որ իրա փեսեն ա։ Տեղ շանց տվին, էկավ նստեց։

Դրանք գլուխ վե բերին, ասեցին.— Չէ՛, Խոսրով-շահ, թաքավորը քեզ ուզըմ ա։

Տերտերը շատ ուրախացավ, ասեց․— Փա՛ռք քեզ աստված, որ իմ ախչիկը արժանացավ թաքավորի։

Էկավ էտ քշերը մնացին տերտերին ղոնաղ, պատրաստութուն քաշեցին՝ առավոտը դուս ըլելու։ Խոսրովը էկավ, առավոտը ձի նստեցին, մի ձի էլ պատրաստեցին բերին, որ իրա կնկանը նի հանի։ Կնկանը նի հանելու ժամանակը, պատճառավոր կնիկ էր, ոտը որ ուզեցավ դնի օրզանգուն՝ նրանից դուս էկավ մի բարակ քամի։

Ասեց.— Վե՛ դրեք իմ կնիկը, մեղք ա,— ասեց,— առ իմ աչու կռան բազմանդը,— ինքը ամոթ արուց, ասեց․— թե կբերես տղա՝ իմ թաքավորութան բազմանդը կկապես կուռը, թե կբերես ախչիկ՝ կպահես կուշտդ, ուրախութամբ, որ գլուխս ազատվի, ես կգամ, քեզ կտանեմ։

Քաշեց մի ամիս, էրկու ամիս, բարի ճամփա Խոսրովին, տերտերի ախչիկը ազատվեց, բերուց մի հատ տղա, անունը դրին՝ Բարակ-շահ։

  1. Մաքուր (ծանոթ․ բանահավաքի)։