Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասեց.— Իմ ձիու գարին հրեղ տոպրակի մեչն ա, նոքարներիդ մեկին ասա՝ բերի:

Գնացին նոքարները բերին: Տոպրակը թափ տվուց Խոսրով-շահի առաչը, որ քառասուն հատ ոսկուց գարի կա:

— Որթի,– ասեց.— էս գարին ձի չի ուտիլ։

— Որ էտ գարին ձի չի ուտիլ, մի բարակ քամու հըմար մարթ է՛լ իրա կնկանը բաց կթողա՞:

Խոսրով-շահը մտածեց ու լաց էլավ:

Ասեց.— Հա՞, որթի, դու իմ Բարակ–շա՞հն ես:

Շանց տվուց թաքավորական բազմանդը, որ կապել էր կուռը: Խոսրով-շահը փաթըթվեց տղին: Մի քանի օրից եննա Բարակ-շահին ղոշուն տվուց, ղրկեց, որ իրա կնկանն ու անորը բերեն իրա կուշտը։ Բարակ-շահը գնաց բերուց:

Բարակ-շահը Խոսրով-շահի պես ավչութուն էր անում. մի հինգ-տասը տարուց ետը Բարակ-շահը խելքին հասավ՝ միևնույն հոր ասածի պես էկավ, կանգեց հոր առաջը.— Վեր արի,— ասեց թախտիցդ,— ես նստեմ թագավոր:

Խոսրով-շահը մտածեց, ասեց. «Փառք քեզ աստված, իմ արածը իմ առաչն ա գալի»: Ասեց.— Ո՛րթի, ես ջահել եմ, դու մո՞նց նստես թաքավոր։

Ինադ արուց Բարակ-շահը, դուս էլավ, գնաց: Գնաց, մեկ-էրկու օր քնահարամ մնաց, գնաց մի հ’ախպըրի մոտացավ, քունը տարավ, քնեց։ Մի վախտ հ’անց կացավ, մտիկ տվուց որ կողքին մեկը բրթըմ ա, վե կացավ, տեհավ որ մի հատ ձի։

— Հը,— ասեց,— անասուն, ի՞նչ ես ուզըմ, քնիս լավ վախտն էր:

Էտ ձին աստծու հրամանով լիզու էլավ, ասեց.— Վե՛ր, Բարակ-շահ, պետք ա տանեմ, քու մուրազին հասցնեմ։

Վե կացավ, ասեց.— Քու անումը ի՞նչ ա:

Ասեց.— Իմ անումը Քուրքուն-ջանլաթ ա,— ասեց,— աստված ինձ ղրկել ա քու կուշտը, որ տանեմ քու մուրազին հասցնեմ:

Ձիու վրին ամեն բան պատրաստ էր, նի էլավ ձին, ասպապները կապեց, ընկավ ճամփա: Գնաց, հասավ մի ձորի մեչ, ձորի միչին մտիկ տվուց, որ մի լավ տներ կա շինած։

Քուրքուն-ջանլաթն ասեց.– Վե՛ր արի:

Վեր էկավ: Ասեց.- Իմ զոլանները շատ ղայիմ ձքա: