Ձքեց: Ասեց – Նի՛լ: – Նի’լավ: Ասեց – Բա՛րակ-շահ, էս տները որ կա շինված՝ էս Օղուզի տներն ա, դրան ունի էրկու քիր. դու պիտի էթաս, նի’լես վիրև, դրան պիտի զոռես, քվորտանքը կմտածեն, մենձը կասի. «Մի պուճուր մարթ ա, չի կարալ մեր ախպորը զոռիլ», պուճուր քիրը կասի. «Դրա ձին մեր ձիուն կզոռի, դա էլ մեր ախպորը կզոռի»:
Քուրքուն-ջանլաթը ասեց.— Բա՛րակ-շահ, գյամս հանա:
Գյամը հանեց, բրախ տվուց:
Քուրքուն-ջանլաթը հասավ Օղուզի ձիու յալիցը բռնեց, տվուց գեննովը: Բարակ-շահը թուրը քաշեց, նի’լավ վիրև: Էտ ախչըկերքը մտածեցին. «Որ ձին ձիուն զոռեց, դա էլ մեր ախպորը կզոռի»:
Թուրը ձեռին նի’լավ վիրև, Օղուզը որ տեհավ՝ դողն ընկավ ջանը, վեր կացավ, գլուխը վեր բերուց, ասեց.— Էտ ղսմաթ ա, էկել ա, իմ քվորտանց մինը կտամ սրան:
Մենձ ախչիկը մտածեց, որ ես կառնեմ, պուճուրը մտածեց, թե ես սիրուն եմ, ինձ կառնի: Թեք ընկան քշերը հանգստանալու:
Առավոտը վե կացան, ակսեցին ավի էթալ: Գնացին մի հասարի պատահեցին, ասեց.— Օղուզ, էս ի՞նչ բան է:
Ասեց.— Աղես, սրա մոտ մի՛ գնա:
Ասեց.— Ընչի՞ հըմար, Օղուզ:
Ասեց.— Դրա միչին էրկու հատ ախչիկ կա, շատ սիրուն, հուրի մալար:
Ասեց.— Բո մո՞նց պըտի հանվի, քանդե՞մ պատերը հանեմ:
Ասեց.— Դրա ախպերը կգա, մեզ կսըպանի:
Մտիկ տվուց որ ճար ու ճամփա չկա, վե կացան իրիկունը գնացին Օղուզի տունը:
Քշերը քնեցին, առավոտը ասեց.— Օղուզ, մո՞նց պըտի դրա ճամփեն բաց անենք:
Ասեց.— Աղես, դրա պատերը բոլորը էրկաթից ա:
Ասեց.— Դե վեր, վե կալ էրկու հատ պարան:
Վե կալան, նի էլավ Քուրքուն-ջանլաթը, ընկան ճամփեն, հասան էտ տների կուշտը: Քուրքուն-ջանլաթին բաց թողուց: Պարանները վե կալան, նի մտան մեշեն, չոր ցախը բո՜լ, պարանները փռեցին, դրին վրին, ամենքը մի հինգ, տասը շըլակ վե կալան բերին, հասարի չորս դիհը ցախ վրա տվին, փռի ղայդա կպցրին, էրկաթները