որ տաքացավ, էտ ախչըկերքը նեքսևից ճչացին, ու դուռը բաց արին։
Ասեց.— Օղուզ, գնա ախչկա կռնիցն էլ բռնա, հանա։
Օղուզը գնաց նեքսև, դրան կապեցին սանիցը, ճրաքը դրին գլխին։
Օղուզը ետացավ, Բարակ-շահը գնաց նեքսև, էթալու պես՝ ախչըկերքը, երկուղն ընկավ սրտերը, վե կացան, գլուխ տվին Բարակ-շահին։
Թուրը քաշեց․– Հը՜,– ասեց,– անզգամներ, ընչի՞ եք իմ ախպորը կապել սանիցը։
Դրանք երկուղու ասեցին․– Մենք չգիտենք թե քու ախպե՛րն ա։
Վե կացավ ախչըկերանց կռնիցը բռնեց, դուս բերուց դրսև, ինքը նի’լավ իրան Քուրքուն-ջանլաթը, Օղուզը նի’լավ իրան ձին, ախչըկերանցը ասեց․– Ընկեք աոաջ։
Ասեց․— Աղես, ոտով ո՞նց էթանք։ Սպասի, մենք էլ էրկու ձի դուս բերենք։
Ախչըկերքը գնացին գոմիցը էրկու ձի դուս քաշեցին, ամենքը մի ձին նի’լան։ Գնացին ճամփի կեսը հասան, ասեց․– Օղուզ, էս ախչըկերանց ո՞րը կառնես։
Օղուզը մտածեց, ասեց.— Թե մենձին առնեմ, կասի, «Մենձը ես եմ», թե պուճուրին առնեմ՝ պուճուրը սիրուն ա,– մտածեց Օղուզը, ասեց,— յաշով մենձ եմ, մենձին կառնեմ,– աղես,– ասեց,– ես կառնեմ մենձին։
Բարակ-շահը շատ հավանութուն տվուց Օղուզի զրըցին, ասեց.– Դե՛, Օղուզ, էտ քու կնիկը, էս էլ իմ կնիկը, արի իլղար[1] անենք, որ քունը տղա բերի՝ իմ ախչիկը տամ, քունը ախչիկ բերի՝ քու ախչիկը տու իմ տղին։
Էկան տուն։ Օղուզի քվերտանքը ոխակալեցին, որ իրենց առավ ոչ, էտ ախչկանն առավ, ասեցին․– Դրանից որ երեխա ըլի, քցենք ծովը։
Էկավ մի տարի անցկացավ Օղուզի կնիկն էլ, Բարակ-շահի կնի՛կն էլ էրկուֆոքըսացան, Օղուզի կնիկը բերուց ախչիկ, Բարակ-շահի կնիկը բերուց տղա։
Բարակ-շահի, Օղուզի արհեստը ավչութունն էր․ էթըմ ին ավ
- ↑ Բաշիքյարթմա (ծանոթ․ բանահավաքի)։