Քուրքուն-ջանլաթին դուս քաշեց, տարավ ծովի ղրաղը, չին-չին լեղացրուց, բերուց դրուց առաչը ծաղիկ, յոնջա, իրիկունը բերուց տվուց լավ գարի, մի իրեք-չորս օր լավ պահեց, Քուրքուն-ջանլաթը էփեջա չաղացավ։
Քուրքուն-ջանլաթը լիզու էլավ Բարակ-շահին ասեց․— Քանի տարի ա ինձ մտիկ չիր անըմ, ի՞նչն ա ստիպել, որ էս քանի օրը ինձ լավ ես պահըմ։
Պատասխանեց Բարակ-շահը.— Իմ Բաղդիկը չի մահացել, սաղ ա, տար Տղա-Շիրինին, բեր Տղա-Շիրինին։
Պատասխանեց Քուրքուն-ջանլաթը, ասեց.— Տանեմ Տղա-Շիրինին, ո՛չ բերեմ Տղա-Շիրինին։
Սկսեց աղաչել Բարակ-շահը Քուրքուն–ջանլաթին։
Բարակ-շահի խաթրը չկոտրեց Քուրքուն-ջանլաթը, ասեց.— Տանեմ Տղա-Շիրինին, բերեմ Տղա-Շիրինին։
Էկավ Բարակ-շահը, դուս քաշեց Քուրքուն-ջանլաթին, կանչեց Տղա-Շիրինին.— Հը՛,— ասեց,— ո՛րթի, գիտե՞ս Բաղղիկի տեղը։
Ասեց.— Հարցնելով կքթնեմ։
— Դե՛,— ասեց,— էս իմ ձին, էս դու, նի՛լ իմ ձին գնա, Քուրքուն-ջանլաթը որտեղ ըլի, կքթնի։
Հաքավ իրա մաքուր շորերը, կապեց իրա ասպարները, նի էլավ Քուրքուն-ջանլաթը, ասեց.— Հը՛, տղա, ինձ քշես ոչ, ես իմ կամքովը կէթամ։
Երկար ճամփա գնացին, ճաշին մտիկ տվուց ճանապարհին. տեհավ էրկու ամպ կռվում են, տղեն երկուղեց, սկսեց կաննիլը։
Քուրքուն-ջանլաթը ասեց.— Վեր արի, իմ ղոլանները ղայիմ ձքա։
Վեր էկավ, կապեց։
Ասեց.— Նի՛լ, քաշի թուրը, էնպես ինձ կօրղանգես, որ փորս ծակի, ես շատ որ եգին կէթամ, թուրը կքցես, սև ամպի մեչտեղիցը կտաս։
Ձիուն որ շատ քշեց, սև ամպին հասավ, սև ամպի մեչտեղիցը տվուց կտրեց, ձին անց կացավ։ Բավականի գնաց, ետ մտիկ տվուց՝ սիպտակ ամպը քամակիցը գալիս ա։
— Հը՛,— ասեց,— Քուրքուն-ջանլաթ, հասավ ինձ, հիմի կսըպանի։
Ասեց․— Ինձ ետ դարցրու, թուրը քաշա։