Ետ դառավ Տղա-Շիրինը, թուրը քաշեց, ամպը պատռեց, միչիցը դուս էկավ մի սիրուն մարթ, ուզեցավ որ տա էտ մարթին, ասեց.— Հը՛, Տղա-Շիրին, ես քու քեռին եմ, ինձ մի սըպանի։
Ասեց.— Մո՞նց իմանամ, որ դու իմ քեռին ես։
Ասեց.— Քու մերն ու Օղուզի կնիկը իմ քվորտանքն են. Օղուզիցը էլել ա Բաղդիկը, Բարակ-շահիցը դու ես, որ անունդ ա Տղա-Շիրին։ Էտ ամպը էկել էր, որ ինձ սըպանի, սաբաբը[1] իմ քվորտանքը, լավն էն էր, որ դու դրան սըպանեցիր, ես էլ գամ քեզ օքնեմ, էթանք Բաղդիկը բերենք։
Իրա քեռին ընկավ առաջ։ Մտիկ տվին, որ մի քաղաքի մոտացել են, քաղաքի նախրչին մի անծին էրինջ դրել ա մզրախի ծերին ու դրել հ’ուսին։ Տղա-Շիրինը ասեց․— Ա՛յ մարթ, մեղք չի՞ էտ անասունը, դրել ես հ’ուսիդ։
Ասեց.— Ես էս քաղաքի նախրչին եմ, շափաթը մի ըսենցը փայ[2] ունեմ, պըտի տանեմ տուն ուտեմ, համեցեք, դուք էլ էթանք ինձ ղոնաղ։
Տարավ իրա տունը, նախիրը բաց թողուց քաղաքը, էրինջը էկավ քերթեց․ նախրչու կնիկը վե կացավ, կռները քշտեց, օջաղը վառեց, միսը կոտորեց, ղոնաղների հըմար լավ խաշլամա արեց։ Էտ նախրչին ձին տարավ կապեց գոմըմը, Տղա-Շիրինի քեռին գնաց ձիու կուշտը, նա անմահ էր, հաց չէր ուտում։ Տղա-Շիրինը, նախրչին և նախրչու կնիկը նստեցին լավ կեր ու խումի, գինին դրին առաչները, խաշլամեն դրին կողքները, շատ անուշ կերան, խմեցին, էկան թեք ընկան քնելու։
Խաբարը տանք, որ նախրչուն մարթկութուն չունի, կնիկն էլ շատ սիրուն ա, նախրչին որ քնըմ ա, մեռլի պես ա դառնըմ։ Քշերվա մի միչոցը նախրչու կնիկը վե կացավ, մտավ Տղա-Շիրինի ծոցը։
Ջահել տղա՜, սիրուն կնիկ. իրար հետ քեֆ արին ընչար լիս։
Առավոտը նախրչին վե կացավ, գնաց նախիրը, էս տղեն Բաղդիկին մտահան արուց, նախրչու կնկա հետ սիրահարվեց։ Կացավ ընչար վեց ամիս դրա կշտին։ Ղաֆիլ Բաղդիկը միտն ընկավ, գնաց Քուրքուն-ջանլաթի կուշտը։