Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հը՛,— ասեց,— Տղա-Շիրին, անջախ ընկա միտդ։

Վե կացավ, ձին դուս քաշեց, նի էլավ ձին, քեռին ընկավ առաչ, երկար ճամփա գնաց․ մի ծովի թուշ էլավ։

Քեռին ասեց․— Գնա՛ քու Բաղդիկին բեր, ես ըստեղ կկենամ ընչար քու գալը։

Քուրքուն-ջանլաթին Տղա-Շիրինը քցեց ծովի էրեսը, էնպես անց կացրուց Տղա-Շիրինին Քուրքուն-ջանլաթը, որ ոտը շթրչվեց. գնաց մի քաղաքի թուշ էլավ. տեհավ մի պառավ կնիկ կաննած ա.— Բարև քե՛զ,— ասեց,— նանի։

Ասեց․— Բա՛րով, հազար բարով, ո՛րթի։

— Նանի՛,— ասեց,— ղոնաղ չե՞ս ուզիլ։

— Ո՛րթի,– ասեց,— ղոնաղն աստծունն ա։

Տարավ պառավը ղոնաղ տղին։

Ասեց․— Նա՛նի, ընչի՞ ա քաղաքը ըսենց մալուլ։

Ասեց․— Ո՛րթի, մեր թաքավորը մի պուճուր ախչիկ բերեց, պահեց մենձացրուց, հըմի ուզըմ ա որ իրա տղի հետ պսակի, էտ ախչիկը չի առնըմ էտ տղին, աղուն առել ա մի ձեռը, խանչալը մի ձեռը, «Ւնձ կսըպանեմ,— ասըմ ա,— քու տղին չեմ առնիլ»։

— Նանի՛,— ասըմ ա,— էտ ախչկա անունը ի՞նչ ա։

— Էտ ախչկա անունը Բաղդիկ ա։

Ասըմ ա․— Ընչի՞ հըմար չի առնըմ թաքավորի տղին։

Ասըմ ա․— Ախչիկը ասըմ ա, որ այսինչ երկրըմը մի տղա կա, անըմը՝ Տղա-Շիրին, ես նրան պըտի առնեմ։

— Նանի՛, — ասըմ ա, — կա՞րաս ինձ շանց տալ էն ախչըկանը։

Պառավն ասըմ ա․— Շատ հեշտ ա։

Տալիս ա պառավին մի տոպրակով ոսկի, պառավը շատ ուրախանըմ ա, ասըմ ա.— Ո՛րթի, դու,— ասըմ ա,— առավոտը ձիդ նի՛լ, արի ծովի ղրաղը, ես ախչկան բերեմ, դու փախցրա։

Առավոտը տղեն վեր ա կենըմ, ձին նի’լըմ, էթում ծովի ղրաղը։ Տղեն մատանիքը տալիս ա պառավին։ Պառավը տղի մատանիքը վեր ա ունըմ, էթըմ ա Բաղդիկի կուշտը, ասըմ ա․— Էկե՛ք, ես Բաղդիկին կասեմ, թաքավորի տղին կառնի։

Շատ ուրախանում են, պառավին տանում են Բաղդիկի կուշտը։

Պառավը խոլվաթացնում ա[1] օթախը, մնում են ինքը ու Բաղդիկը։ Շանց ա տալի Բաղդիկին Տղա-Շիրինի մատանիքը։

  1. Առանձնացնում (ծանոթ․ բանահավաքի)։