— Բա՛ս, նանի, դու ինձ մո՞նց պըտի տանես Տղա-Շիրինի կուշտը,— ասըմ ա Բաղդիկը։
Պառավն ասըմ ա․— Բաղդիկ ջա՛ն, շատ հեշտ ա տանիլը։
Պառավը վեր ա կենըմ, գնում ա թաքավորի կուշտը․— Թաքավորն ապրած կենա,— ասըմ ա,— Բաղդիկը քու տղին առնըմ ա, հրաման տար, տանեմ ծովի ղրաղը, ման ածեմ, սիրտը առնեմ, գա քու տղին առնի։
Թաքավորը շատ ուրախանըմ ա։
– Վե կալ տար, նանի՛, տա՛ր, ման ածա։
Պառավը տանըմ ա Բաղդիկին ծովի ղրաղը, ընենց որ հետը մարթ չի թողնըմ, ինքն ու մենակ Բաղդիկն են ըլնում. ծովի ղրաղը հասած ժամանակը Տղա-Շիրինը գալիս ա ձիով, ձեռը քցըմ Բաղդիկին քաշըմ թարքը, քցում ծովի հ’էրեսն ու փախչում։ Հավարն ընկնըմ ա քաղաքը.— Թ՛աքավորը սաղ ըլի, Բաղդիկին փախցրին։
Հավարին՝ ընչար դուս գալը, տղեն հասնըմ ա ծովի էն դիհը, իրա քեռու կուշտը։ Վեր ա գալի ձիուցը, շատ քրտնած ա ըլըմ, շորերը հանըմ ա հ’ախպըրըմը լեղանալու, հավարը գալիս ա հասնըմ՝ Բաղդիկին էլ, տղի ձին էլ վեր են ունում, տանում, մնում ա մենակ տղեն, մըն էլ իրա քեռին։ Լաց ա ըլըմ տղեն, մղկըտըմ ա, թե Բաղդիկիս տարան, էլ ո՞նց պետք ա գնամ։
Քեռին ասըմ ա․— Ես քեզ կանցկացնեմ, ո՛րթի, կգնաս՝ կբերես, մըն էլ ըստի վե չգաս։
Քեռին էլեդ հաքնում ա էն ամպի խրխին, վեր ունում Տղա–Շիրինին, ծովն անց կացնում էն դիհը․ էլի քեռին ետ ա դառնում գալի իրա տեղը։
Տղեն էթամ ա էլեդ պառավի տունը։
— Նա՛նի,— ասըմ ա,— բա ո՞նց պըտի ըլի, որ ես տանեմ Բաղդիկին։
Պառավն ասըմ ա.— Որթի, քու ձիուն էնդար քար են բարցել, մեչքը պլոկվել ա, ձիուդ դեն են արել, որ ղուրդ ու ղուշն ուտի։
— Նա՛նի,— ասըմ ա,— հըմի ո՞րտեղ կըլի իմ ձին։
— Ո՛րթի,— ասըմ ա,— գնա հանդերը ման արի, կքթնես։
Գնամ ա քթնում Քուրքուն-ջանլաթին, քաշում ծովի ղրաղը,– չին-չին լեղացնում, մի էրկու ամիս թամուզ, լազաթին պահըմ ա, շատ լավ չաղացնում ա, քաշում բերըմ պառավի տունը, հանում բոլ ոսկի տալիս պառավին։