Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կտրի նախրչու տղի, նախրչու կնիկը էկավ ընկավ տղի վրեն.— Բեբախտ,— ասեց,— ո՞նց ես սըպանում էտ թավուր երիտասարթ տղին,— ասեց,— քեզանից ա, քու թորամեն[1] ա։

Տղա-Շիրինը մտածեց․— Ա՜յ հա՜յ, էս տղեն ինձանից ա,— իր ղմիշը չէկավ, որ սըպանի, տղին բաց թողուց։ Ետ նի էլավ ձին, շնորակալութուն արուց նախրչու տղիցն էլ, նախրչու կնկանիցն էլ, Բաղդիկին քաշեց թարքն ու գնաց։

Գնաց հասավ էն տեղը, որ սև ամպին սըպանել էր, քեռին էլ չգնաց, քեռին մնաց ըտեղ։ Խաբարը գնաց Բարակ-շահին.— Աչքդ լուս ըլի,— ասեցին,— էկավ Տղա-Շիրինը, բերուց Բաղդիկին։

Բարակ-շահը ասեց․— Ա՜յ հայ, նոր ես պետք ա տենամ Տղա–Շիրինին։

Հալիվորել էր Բարակ-շահը, շատ էր մտածում։ Տղա-Շիրինը գնաց Բարակ-շահի կուշտը, շատ ուրախացավ։

— Դեհ, վե՛ր,— ասեց,— որթի, էլ ըստեղ մեր կենալը հարկավոր չի։

Ինչ որ դաղել էր՝ բոլորը տվուց Օղուզին, մի ձին ինքը նի’լավ, Բարակ-շահը, կնկանը քաշեց թարքը, մի ձին նի էլավ Տղա–Շիրինը՝ Բաղդիկին քաշեց թարքը։ Գնացին իրենց երկրին մոտեցան, էն հ’ախպըրին, որ ինքը Բարակ-շահը քնել էր։ Խաբար ղրկեց Խոսրով-շահին․— Հ’աշկդ լիս ըլի, թաքավոր, որ էկավ քու տղեն, Բարակ-շահը, կնկանով և լավ տղա՝ հարսը հետը։

Խաբարը տանք, որ Խոսրով-շահը շատ հալիվորել էր, մտածում էր Բարակ-շահի հըմար։

Որ գնացին տուն, թաքավորը շատ ուրախացավ, վե կացավ տղին բարովեց, հարսին, թոռին բարովեց, ասեց.— Ըստուց ետը մենձացել եմ ես,— թախտիցը վեր էկավ, բերուց թոռին դրուց թաքավոր։

― Դե,– ասեց,– ո՛րթի, ես էլ եմ մենձացել, հերդ էլ ա մենձացել, ըստուց ետը թաքավորութունը ուրախութենով վայելես։

Նրանք հասան իրանց մուրազին, դուն էլ հասնես քու մուրազին։

Աստվածանից իրեք խնձոր վեր ընկավ, մեկն՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ անգաջ անողին։

  1. Սերմից (ծանոթ․ բանահավաքի)։