Ժամանակով ըլըմ ա մի Սայատ անըմով մարթ։ Էտ մարթը ռըշպար ա ըլըմ. դրան ունենըմ ա էրկու եզ. օրական էթըմ ա հ’իրա հըմար վար անելու։ Հ’իրիկունը ետ դառնալուս կնիկը ջուր ա դնըմ, տաքացնըմ, եզներին լեղացնըմ, ու իրեք բուռ ջուր ա խմըմ եզների ոտի տակի ջրից, թե՝ ամաքտար են, մեր աշխատավորներն են։
Օրերից մի օր Սայատը վեր ա ունըմ էթըմ ա էլի վար անելու, ըտօրը հաց չի տանըմ հետը։
Էրկու ճամփորթ գալիս են Սայատին ասըմ են.— Մենք սոված ենք, մի քիչ հաց տուր ուտենք։
Սայատն ասըմ ա թե.— Էսօը հաց բերել չեմ հետս, տղե՛ք,— ասեց,— դուք եզներին մուղաթ կացեք, ես էթամ հաց բերեմ ձեզ հըմար։
Էտ մարթիկը մնացին եզների կշտին, Սայատը գնաց տուն՝ հացի։
Մարթիկն ասեցին.— Պարապ մնալու տեղ, վե կենանք վարը վարենք, խի՞ էս մարթու վարը խափան մնա։
Վե կացան էրկու ակոս քշեցին, վրա իրեքին եզը կաննեց, էլ գնաց ոչ։
Էտ ճամփորթի մինը քաշեց եզին իրեք ճիպոտ տվուց, ասեց.— Անի՛ծած, խի՞ չես էթըմ։
Եզն ասսու հրամանով լեզու էլավ, ասեց.— Ա՜յ մարթ, խի՞ ես մեզ ասըմ անի՛ծած, անիծածը դուք եք, ոը ձեր միսն ուտվըմ չի և ձեր կաշին հաքնվըմ չի։