Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասեց․— Ա՛փու, իմ ցավս ինձ հ’էրազի մեչ ասեցին, որ մի Սայատ տնըմավոր մարթ կա, նրան ունի մի տղա, անըմը Կարապետ, էտ աղին բերել տաս մորթես, նրա արնովը ես լեղանամ, ես կլավանամ։

Թաքավորը կանչեց հ’իրա նազրին, մի տոպրակ ոսկի տվուց, ասեց․— Գնա՛ էտ Սայատ անըմավոր մարթի տղին փողով առ՝ բեր, թե տա էլ ոչ ղոռաքին պըտի սըպանես, արնոտ շապիքը բերես։

Նազիրն էկավ հարցրուց, քթավ Սայատին, ասեց․— Դո՞ւ ես Սայատը։— Ասեց․— Քու տղիդ թաքավորն ուզըմ ա։

Էտ վախտը տղեն տանից դուս էկավ, նազիրը տեհավ, որ շատ լավ տղա ա, ասեց․— Էս տոպրակով ոսկին ա՛ռ, տղեդ տուր տանեմ։

Հերն ասեց․— Ես ոսկին ի՞նչ եմ անըմ․ իմ տղին ես տալ չե՛մ ոսկով։

Մերն էլ ասեց.— Իմ տղին ես ոսկով տալ չե՛մ։

Տղեն ասեց.— Ա՛փու, դու,— ասեց,— վաթսուն տարի ա ռըշպարութուն ես անըմ, ի՞նչ ես աշխատել, որ հըմի ինչ աշխատես, թող ես էթամ, որտեղ որ ըլեմ՝ ես քու տղեն եմ։

Հերն ասեց․— Ո՛րթի ջան, թաքավորը քեզ վախըմ եմ վնասի։

Հերը շատ դեմ ընկավ, մերը շատ դեմ ընկավ, Կարապետը նազրին ասեց.— Դու տոպրակիդ ոսկին վե քցա՛ ձիդ ետ դարձրու, ես վազելով կգամ, քու թարքին կնստեմ, կգամ։

Վազիրր ոսկիրը վե քցեց րաեղ, ետ դառավ․ Կարապետը վազելով թռավ ձիու թարքը, նստեց։ Գնացին հասան թաքավորի հանդը։

Ասեց․— Նազի՛ր, ես հ’իմացա, որ թաքավորն ընչի հըմար ա կանչըմ։ Հ’ա՛րի, ես գիտեմ, որ քեզ էլ տղա չունես, հ’արի ինձ քեզ տղա շինա, տա՛ր ձեր տուն, իմ ծնած վախտը ըստի մի կնիկ էլ ա ազատվել, տղա ա բերել, նրա անըմն էլ ա Կարապետ, հըմի նա մահացել ա, հըմի կբերեն տերտերով տիրացուով կթաղեն։ Որ կթաղեն, կպրծնեն, մենք կէթանք էտ տղին կհանենք հ’իրա տեղից, նրա սիրտը կճղենք, իմ շապիքը կտամ քեզ, դու թաթախ կանես նրա սրտի արնի մեչ, կտանես թաքավորին, կասես որ ութանասուն տարեկան հեր ուներ, ութանասուն տարեկան մեր աներ, տվին ոչ իրանց կամքովը, հորն ու մոր մեչտեղը տղի սըպանեցի և արնոտ շապիքը բերի։