Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասեց ու սկսեց լաց ըլնիլ, հ'աշկերիցը սելավի պես արտասունքր թափվեց։

Կնիկը ասեց,— Ա՜յ մարթ, հո դու ջահել չես, տղա ա, գնացել ա կգա, ա՜յ քու տունը աստված շինի՛։

Տղեն գնաց մի նախրչու թուշ էլավ։

Տեհավ նախրչին նոթերը կիտել ա։

— Բարով քե, նախրչի,—ասեց։

— Ասսու բարին։

— Էտ խի՞ ես նոթերդ կախ արել։

— Թաքավորի որթի, գնա՛ քու բանին, ի՞նչ ունես ինձ հետ։

— Նախրչի, ինչ ուզես՝ կտամ, հըլա ասա տենեմ ընչի՞ հըմար ես նոթերդ կիտել։

— Թաքավորի որթի,— ասեց,— էս քաղաքի կեսը սելավը տարել ա։

— Ե՞փ, ա՛յ տղա։

— Բա գիտես ոչ, որ էս քաղաքը Ղարաբուլուտ Ղահրըմանի ախչկա քաղաքն ա. խարճի համար հինգ հրոպպա եդացրին, էկավ սելավը տարավ, հինքն էլ անխարճ առնիլ գնաց։

Թաքավորի տղեն ձիուցը վեր էկավ, խուրջինը բաց արուց, իրեք բոլոր ոսկի տվուց նախրչուն։

— Խի՞ ես տալի էս փողը ինձ։

— Ոտիդ մեռնեմ, էտ ախչկա տեղը ասա ինձ, ես դրա հետ բան ունեմ։

— Որ ըտենց փափագըմ ես նրա էրեսը տենելուն, էտ բանցր տունը տենը՞մ ես, ընտեղ մի հալիվոր մարթ կա, գնա նրա կուշտը, նա քեզ կասի։

Թաքավորի տղեն ձին քշեց գնաց, էտ դռանը վեր էկավ։

Նոքարն էկավ ձին քաշեց նեքսև, խուրջինը վե կալավ, նի մտավ օթախը։ Տեհավ մի հալիվոր մարթ, բամբակով չորս դիհը շինած, մեչը նստած ա։

— Բար՛աջողըմ, ափու ջա՛ն,—ասեց։

— Ասսու բարին, որթի ջա՛ն, հազար բարի ես էկել։

Ընկավ հալիվորի ոտը։

— Ի՞նչ խաբար ա, ջանըմ, որ դու իմ ոտն ես ընկնըմ։

— Ափու ջա՛ն, ես Անա թաքավորի տղեն եմ, կարելի ա ճանանչես