Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նազիրն էկավ հ’իրանց տուն, շատ տխուր–տրտում նստեց․ Կարապետն էկավ ասեց.— Ա՛փու, խի՞ ես ըտենց տխուր։

― Է՛, որթի,― ասեց,— գնա՛ բանիդ, դու ջահել ես:

Ասեց․― Ա՛փու, հույս աստված, որ դու իմ արինս ազատեցիր, ես էլ քու արինդ կազատեմ։

Նստեցին, հացի ժամանակը նազիրը հաց կերավ ոչ, քանի որ սիրտը տխուր էր։

Կարապետն ասեց.— Կե՛ր, կե՛ր:

Անցավ էրկու օր ժամանակ, վրա իրեք օրը ասեց.— Ա՛փու, ըսօր քեզ կկանչի թաքավորը, ի՞նչ պըտի ասես։

Ասեց.― Ո՛րթի, ի՛նչ պըտի ասեմ, գլուխս պըտի կտրի էլի։

Ասեց.— Ա՛փու, գնա թաքավորին ասա, մի տղա ունեմ, բալքի դա հ’իմանա էտ ձկների էք ու որցը ու դրանց ծիծաղալու պատճառը։

Նազիրը ճարը կտրած գնաց թաքավորին ասեց.— Թաքավոր, ինձ մի տղա ունեմ՝ կարելի ա, որ դա հ’իմանա ձկների էք ու որց ըլնիլը. յա ծիծաղալու պատճառը։

Թաքավորն ասեց.— Քեզ տղա չունես, խի՞ ես սուտ խոսըմ։

Ասեց.— Թաքա՛վորն ապրած կենա, քու պապիդ ժամանակը երկիրը քոչեքոչ էլավ, մենք ընտեղ մի մանուկ էրեխա թողինք, մի հոքեվախ մարթ վեր ա կալել էտ էրեխուն պըհել, լավ հ’ուսում ա տվել և աշխարի հ’ամեն մի բանը հասկացրել։

Թաքավորն ասըմ ա.— Ինձ հըմար մին ա, գնա՛ բեր:

Նազիրն էկավ, տղին լավ շորեր հաքցրուց, տարավ թաքավորի կուշտը։

Թաքավորը որ տղին տեհավ, ասեց.— Նա՛զիր, էրանեկ քեզ, որ էտ լիպասին տղա ունես։

Ասեց.— Ա՜յ տղա, կարա՞ս էս ձկների էք ու որցն հ’իմանաս:

Տղեն ասեց.— Թաքա՛վորն ապրած կենա, եթե քու ախչկա ղըրկած նամակը կարթաք, ես կիմանամ։

— Նազի՛ր,— ասեց,— վե կալ էտ նամակը, կա՛րթա։

Նազիրը վե կալավ նամակը կարթաց, որ ձկները թե էք են` ղրգա տենենք, եթե որց են՝ ղրգես ոչ։

Էտ ժամանակին ձկները ծիծաղացին, ընկան ջրի մեջ։

Ասեց.— Տեհա՞ր, որթի, էտ հնարքը, հրաշքը։

Ասեց.— Հա՛, տեհա։